Ուղղափառ եկեղեցիների առաջնորդների հանդիպումը կկայանա Կրետե կղզում
Ուղղափառ եկեղեցիների առաջնորդների ժողովը կայանալու է 2016թվականի հունիսի 19-ին Կրետե կղզում: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ժողովի նախապատրաստական աշխատանքներին նվիրված Շվեյցարիայում կայացած հանդիպման ժամանակ: Հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլը ասել էր. << Ժողովը չի կայանա Ստամբուլում: Մեր եկեղեցու դիրքորոշումը հարգել են և ընդունել: Ժողովը Կրետե կղզում անցկացնելու առաջարկությամբ [...]









