Կանադայի Տորոնտո քաղաքի իշխանությունները քրիստոնյաներին թույլատրել են անցկացնել ամենամյա երաժշտական փառատոնը, որը սովորաբար կայանում է օգոստոսին: Նշենք, որ <<Ազգի ձայնը>> քրիստոնեական կազմակերպությունը վերջին 5 տարիներին երաժշտական փառատոն է անցկացնում քաղաքի կենտրոնական հրապարակում: Նախորդ տարի փառատոնը տեղի էր ունեցել օգոստոսի 1-ին , որից հետո քաղաքապետարանը արգելել էր երաժշտական այդ միջոցառումը: Քաղաքապետարանի կարծիքով փառատոնը քրիստոնեություն է քարոզում, ինչը հակասում է Տորոնտոյի իշխանությունների քաղաքականությանը: Այս որոշումը առաջացրել էր քրիստոնյաների բողոքը: Նրանք բողոքի բազմաթիվ ակցիաներ էին կազմակերպել քաղաքի փողոցներում: Սահմանադրական ազատությունների հարցերով արդարադատության կենտրոնը պաշտպանել էր քրիստոնյաներին և Տորոնտոյի քաղաքապետարանին տեղեկացրել դատարան հայց ներկայացնելու մտադրության մասին, քանի որ քաղաքապետարանի որոշումը ուղղակիորեն խախտում է խոսքի և հավատքի ազատությունը: Դրանից հետո կողմերին ներկայացնող փաստաբանները մշակեցին << փոխըմբռնման >> վերաբերյալ փաստաթուղթ, համաձայն որի փառատոնի մասնակիցները կարող են կատարել ցանկացած երգ, կարող են աղոթել բեմից, Աստվածաշունչ կարդալ, վկայություններ անել: Փառատոնի կազմակերպիչներին թույլատրվում է միջոցառման օրերին աղոթքի վրան կանգնեցնել, գովազդային նյութեր տարածել: << Սա բոլոր քրիստոնյաների հաղթանակն է: Պաշտպանեցինք մեր իրավունքները և կարող ենք հրապարակավ հռչակել Հիսուսի անունը >>-ասել էր <<Ազգի ձայնը>> կազմակերպության նախագահ Պետեր Ռուպարելիան: