CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ նախորդ տարվա սեպտեմբերին Ֆրանցիսկ I Պապի Սպիտակ Տուն կատարած այցը իր համար ամենանշանավոր դեպքերից է: << Նա իսկական մարդ է: Կարծում եմ, որ շատ է մտահոգված մարդկանց համար, կարիքավոր և անօգնական մարդկանց համար>>-ասել էր նախագահը: Ինչպես գիտենք նախորդ տարվա սեպտեմբերին Հռոմի Պապը պաշտոնական այցով մեկնել էր ԱՄՆ, ելույթ ունեցել Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում, ՄԱԿ-ում, հանդիպել Բարաք Օբամայի հետ: Հանդիպման ժամանակ նախագահը Պապին նվիրել էր աղավնու քանդակ և Կաթոլիկ եկեղեցու կողմից սրբերի շարքին դասված ամերիկուհու տան բանալին: