TBN Armenia

About TBN Armenia

This author has not yet filled in any details.
So far TBN Armenia has created 1249 blog entries.

Ա. Մերկելը զարմացրել է իր հայտարարությամբ

Վերջերս Բեռնի համալսարանում ունեցած իր ելույթի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` պատասխանելով  Եվրոպայի համար իսլամական արմատականության վտանգավորության վերաբերյալ հարցին, զարմացրել էր ներկաներին  եվրոպական առաջնորդին ոչ տիպիկ հայտարարությամբ.<<Եթե չեք ցանկանում Եվրոպայի իսլամացումը, ապա հաճախեք եկեղեցիներ>>:  Կանցլերը  հույս էր հայտնել,  որ  եվրոպացիները կվերադառնալ  իրենց կրոնական արմատներին: Մերկելը  նշել էր, որ իսլամական արմատականության խնդիրը վերաբերում է ոչ միայն [...]

By |2015-09-16T14:26:54+04:00September 16th, 2015|Նորություններ|0 Comments

Թուրքիայում դարձյալ բարձրացվել է սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցը

Christian Today-ի համաձայն` հերթական անգամ Թուրքիայում  հարց է բարձրացվել Կոստանդնուպոլսի սուրբ Սոֆիայի տաճարը    մուսուլմանական  կրոնական արարողությունների վայր դարձնելու հարցը: Քրիստոնեական այս տաճարը 1935 թվականին ստացել էր թանգարանի կարգավիճակ: Սակայն Թուրքիայում  չեն դադարում  տաճարը  մզկիթի  վերածելու փորձերը:Երկրի մշակույթի և տուրիզմի նախարար Յալչին Տոպչուն  հայտարարել էր.<<Որպես մուսուլման, ես երջանիկ կլինեի, եթե Այա Սոֆիան  կրկին բացվեր աղոթքի համար: [...]

By |2015-09-16T14:54:42+04:00September 16th, 2015|Նորություններ|0 Comments

Ֆրանսիական ամսագիրը  ծաղրի է ենթարկել սիրիացի երեխայի մահը

Ռուս Ուղղափառ եկեղեցին հույս ունի, որ ֆրանսիական երգիծական Charlie Hebdo ամսագիրը պատասխանատվության կենթարկվի  Միջերկրական ծովում խեղդված երեքամյա քուրդ տղայի` Այլան Քուրդիի ծաղրանկարը հրապարակելու  համար: Այդ կապակցությամբ Սինոդի  հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար, ավագ քահանա Վսևոլոդ Չապլինը  հայտարարել էր.<< Այն մարդիկ, ովքեր  ծայրահեղ անհարգալից վերաբերմունք  էին դրսևորել  կրոնական սրբությունների նկատմամբ, հիմա էլ  ոտնահարում են մարդկային կյանքը,  մարդկային [...]

By |2015-09-16T14:16:13+04:00September 16th, 2015|Նորություններ|0 Comments

Պապի հրավերով Վատիկան էին այցելել Հռոմի բանտի կալանավորներ

Ֆրանցիսկ I Պապի հրավերով  Հռոմի <<Rebibbia>> բանտի ավելի քան 50 կալանավորներ այցելել են Վատիկան: Բանտարկյալները բանտի տնօրենի ուղեկցությամբ այցելել են  սուրբ Պետրոսի տաճարը,  էքսկուրսիա են կատարել Վատիկանի այգիներում  և թանգարաններում, Սիքստինյան մատուռում: Էքսկուրսավարի դերում հանդես էր եկել  անձամբ  Վատիկանի թանգարանների  տնօրեն  Անտոնիո Պաոլուչին: Էքսկուրսիայի ավարտից հետո  բանտարկյալները մասնակցել  էին  Պապի կիրակնօրյա  ավանդական քարոզին:  Բանտի տնօրեն  [...]

By |2015-09-16T14:09:57+04:00September 16th, 2015|Նորություններ|0 Comments

Արևմուտքը պատասխանատու է Մերձավոր Արևելքի ճգնաժամային իրավիճակի համար

Սիրիայի կաթոլիկ եկեղեցու Պատրիարք Իգնատիոս Յուսեֆ  III  Յունանը  Կանադա կատարած հովվական  այցի ընթացքում  հավատացյալների հետ հանդիպման ժամանակ   ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային մեղադրել էր Սիրիայի այսպես կոչված ապստամբներին աջակցելու համար: Պատրիարքի կարծիքով Արևմուտքի երկրների  պատկերացումները  ամբողջապես սխալ են,համաձայն  որոնց   << արդիականացված,  քաղաքակրթված ապստամբներին>> կարելի է հակադրել Բաշար Ասադին: Պատրիարքը  նման  քաղաքականությունը անվանել էր ի սկզբանե [...]

By |2015-09-16T14:06:02+04:00September 16th, 2015|Նորություններ|0 Comments

Լույս է տեսնելու Բիլլի Գրեհեմի նոր գիրքը

Սեպտեմբերի 29-ին լույս է տեսնելու միջազգային հեղինակավոր ավետարանիչ  Բիլլի Գրեհեմի նոր գիրքը`<<Որտեղ եմ ես. երկինքներ, հավիտենականություն և կյանք սահմաններից դուրս>>: Գրքում Գրեհեմը  կիսվում է անցյալի, ապագայի և իրական  հավերժության մասին իր մտքերով,  պատասխանում է ճշմարտության, սիրո,  ապագայի հանդեպ համոզվածության հարցերին` ուսումնասիրելով,  թե դրանց մասին ինչ է ասում Աստվածաշունչը:  << Բիլլի Գրեհեմը հնարավոր է, որ այլևս [...]

By |2015-09-15T15:22:20+04:00September 15th, 2015|Նորություններ|0 Comments

Իրանի նախագահը հրեաներին շնորհավորել է Նոր տարվա կապակցությամբ

Իսրայելական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հրեաներին շնորհավորել է Նոր տարվա`Ռոշ Աշանի կապակցությամբ:   Twitter-ի իր էջում հրապարակած շնորհավորական խոսքում Իրանի նախագահը հրեաներին մաղթել է խաղաղություն: <<Թող մեր ընդհանուր արմատները վերջապես հանգեցնեն  փոխադարձ խորը հարգանքի, խաղաղության և փոխըմբռնման: Քաղցր Նոր տարի>>-գրել է Հասան Ռոուհանին: Սա կարելի է ասել զարմանալի է, Իսրայելի և Իրանի միջև  մշտապես  [...]

By |2015-09-15T15:20:14+04:00September 15th, 2015|Նորություններ|0 Comments

Աշխարհի հրեաները տոնում են Նոր տարին

Սեպտեմբերի 14-15-ին ողջ աշխարհում հրեաները տոնում են Նոր տարին` Ռոշ Աշանը: Ավանդաբար տոնակատարությունները սկսվել են տոնի նախօրեի` սեպտեմբերի 13-ի արևամուտից հետո:Այս տարի հրեական օրացույցի համաձայն 5776-րդ տարին է աշխարհի արարումից սկսած: Ռոշ Աշանը հրեական ամենագունեղ և պայծառ տոներից մեկն է: Իվրիտից թարգմանած Ռոշ Աշան նշանակում է տարվա սկիզբ: Այն խորհրդանշում է արարչագործության 6-րդ օրը` երբ [...]

By |2015-09-16T15:15:21+04:00September 15th, 2015|Նորություններ|0 Comments

Ամերիկյան հատուկ ծառայությունները չեզոքացրել են Հռոմի Պապի դեմ հնարավոր ահաբեկչության սպառնալիքը

CBS News-ի տեղեկացմամբ  ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները  չեզոքացրել են  Հռոմի Պապի դեմ հնարավոր ահաբեկչության սպառնալիքը  առաջիկայում նրա  ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ: Այս մասին հայտարարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի  ազգային անվտանգության կոմիտեի  ղեկավար  Մայքլ Մաքքոլը: Նրա  խոսքով  այդ տեղեկությունները  տրամադրել  է Գաղտնի ծառայությունը, որը պատասխանատու է  բարձրաստիճան  անձանց անվտանգության համար: <<Մասնավորապես, մենք  կարողացել ենք  կանխել հնարավոր ահաբեկչությունը>> [...]

By |2015-09-15T15:15:56+04:00September 15th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top