Սեպտեմբերի 29-ին լույս է տեսնելու միջազգային հեղինակավոր ավետարանիչ  Բիլլի Գրեհեմի նոր գիրքը`<<Որտեղ եմ ես. երկինքներ, հավիտենականություն և կյանք սահմաններից դուրս>>: Գրքում Գրեհեմը  կիսվում է անցյալի, ապագայի և իրական  հավերժության մասին իր մտքերով,  պատասխանում է ճշմարտության, սիրո,  ապագայի հանդեպ համոզվածության հարցերին` ուսումնասիրելով,  թե դրանց մասին ինչ է ասում Աստվածաշունչը:  << Բիլլի Գրեհեմը հնարավոր է, որ այլևս չքարոզի մեծ դահլիճներում, սակայն դուք այս գրքում  կզգաք թե ինչպես  է նրա սիրտը  բաբախում համոզվածությամբ, որ  հավիտենականությունը անցկացնելու է Հիսուս Քրիստոսի հետ: Նա կոչ է անում մեզ բոլորիս վերանայել հավիտենականության նկատմամբ  մեր հույսերը>>-ասված է գրքի  մասին  ներկայացված նախաբանում: