Christian Today-ի համաձայն` հերթական անգամ Թուրքիայում  հարց է բարձրացվել Կոստանդնուպոլսի սուրբ Սոֆիայի տաճարը    մուսուլմանական  կրոնական արարողությունների վայր դարձնելու հարցը: Քրիստոնեական այս տաճարը 1935 թվականին ստացել էր թանգարանի կարգավիճակ: Սակայն Թուրքիայում  չեն դադարում  տաճարը  մզկիթի  վերածելու փորձերը:Երկրի մշակույթի և տուրիզմի նախարար Յալչին Տոպչուն  հայտարարել էր.<<Որպես մուսուլման, ես երջանիկ կլինեի, եթե Այա Սոֆիան  կրկին բացվեր աղոթքի համար: Սակայն դա քաղաքական և իրավաբանական  շատ դժվար հարց է: Կարծում եմ դա կարելի է լուծել ազգային հանրաքվեի միջոցով: Այա Սոֆիան, որպես մզկիթ տեսնելը  իմ անձնական երազանքն է, իմ նպատակն է>>: