Ռուս Ուղղափառ եկեղեցին հույս ունի, որ ֆրանսիական երգիծական Charlie Hebdo ամսագիրը պատասխանատվության կենթարկվի  Միջերկրական ծովում խեղդված երեքամյա քուրդ տղայի` Այլան Քուրդիի ծաղրանկարը հրապարակելու  համար: Այդ կապակցությամբ Սինոդի  հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար, ավագ քահանա Վսևոլոդ Չապլինը  հայտարարել էր.<< Այն մարդիկ, ովքեր  ծայրահեղ անհարգալից վերաբերմունք  էին դրսևորել  կրոնական սրբությունների նկատմամբ, հիմա էլ  ոտնահարում են մարդկային կյանքը,  մարդկային ողբերգությունը  ներկայացնելով  ծայրահեղ անփույթ ձևով>> և հավելել.<<Կան բաներ, որոնց վրա  ծիծաղել չի կարելի և ես հասկանում եմ այն բոլոր մարդկանց, ովքեր  զայրացած են  և պատրաստվում են դատի տալ այդ ամսագրին>>: Քահանայի կարծիքով մարդիկ, ովքեր  ծաղրում են երեխայի մահը,  ցույց են տալիս  իրենց լիակատար անբարոյականությունը:  Նշենք, որ ամսագրի շապիկի վրա  պատկերված է ծովափի ավազի վրա պառկած  երեխայի դին և մակագրություն.<<Որքան մոտ նպատակին>>:  Հարևանությամբ երևում է  ռեստորանի գովազդը` << Երկու մանկական ճաշացուցակ`մեկ գնով>>: Այս ծաղրանկարը առաջացրել է  միլիոնավոր մարդկանց վրդովմունքը և զայրույթը: Ինչպես գիտենք, Մուհամեդ մարգարեի ծարանկարները հրապարակելու համար ընթացիկ տարվա հունվարին  այդ ամսագրի  խմբագրության վրա իսլամիստ գրոհայիններ էին հարձակվել և սպանել 12 աշխատակցի: