Իսլամիստների շարքերում կան Ռուսաստանի 1800 քաղաքացիներ
<<Իսլամական պետություն>> խմբավորման շարքերում կռվում են Ռուսաստանի 1800 քաղաքացիներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վ. Կոլոկոլցևը: Նախարարի խոսքով այդ առնչությամբ 477 քրեական գործ է հարուցվել: Ավելի վաղ Հակաահաբեկչական կենտրոնին առընթեր Գիտական խորհրդի հրապարակած տվյալներով Սիրիայում իսլամիստներին են միացել Ռուսաստանի 800-1500 քաղաքացի: Նրանցից 170-ը զոհվել է: Նշենք, որ <<Իսլամական պետությունը>> Ռուսաստանում արգելված է, [...]








