CBS News-ի տեղեկացմամբ  ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները  չեզոքացրել են  Հռոմի Պապի դեմ հնարավոր ահաբեկչության սպառնալիքը  առաջիկայում նրա  ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ: Այս մասին հայտարարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի  ազգային անվտանգության կոմիտեի  ղեկավար  Մայքլ Մաքքոլը: Նրա  խոսքով  այդ տեղեկությունները  տրամադրել  է Գաղտնի ծառայությունը, որը պատասխանատու է  բարձրաստիճան  անձանց անվտանգության համար: <<Մասնավորապես, մենք  կարողացել ենք  կանխել հնարավոր ահաբեկչությունը>> նշել էր Մաքքոլը`  չտեղեկացնելով մանրամասների մասին: Կոնգրեսականը հայտարարել էր նաև, որ  Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը շատ զգացմունքային անձնավորություն է և սիրում է շփվել մարդկանց հետ: << Դա կարող է լուրջ սպառնալիք լինել նրա անվտանգության համար: Մեր բոլոր ծառայությունները շատ զգոն կլինեն, որպեսզի  պաշտպանեն  Պապին ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ>>-հայտարարել էր կոնգրեսական Մայքլ Մաքքոլը: Ինչպես գիտենք Պապի  հնգօրյա այցը ԱՄՆ սկսվելու է սեպտեմբերի 22-ին: