Ֆրանցիսկ I Պապի հրավերով Հռոմի <<Rebibbia>> բանտի ավելի քան 50 կալանավորներ այցելել են Վատիկան: Բանտարկյալները բանտի տնօրենի ուղեկցությամբ այցելել են սուրբ Պետրոսի տաճարը, էքսկուրսիա են կատարել Վատիկանի այգիներում և թանգարաններում, Սիքստինյան մատուռում: Էքսկուրսավարի դերում հանդես էր եկել անձամբ Վատիկանի թանգարանների տնօրեն Անտոնիո Պաոլուչին: Էքսկուրսիայի ավարտից հետո բանտարկյալները մասնակցել էին Պապի կիրակնօրյա ավանդական քարոզին: Բանտի տնօրեն Ստեֆանո Ռիկան կիսվել էր իր տպավորություններով.<<Կիրակի օրը, երբ բոլոր թանգարանները չեն աշխատում, նման էքսկուրսիայի մասնակցելու հնարավորությունը խորապես հուզել էր բանտարկյալներին>>, իսկ կալանավորներից մեկը ասել էր.<< Մեզ շատ ջերմ ընդունեցին>>: Նշենք, որ այս տարվա ապրիլի 2-ին Հռոմի Պապը պատարագ էր մատուցել բանտում և լվացել էր 12 բանտարկյալների ոտքերը, այդ թվում նաև կանանց: