TBN Armenia

About TBN Armenia

This author has not yet filled in any details.
So far TBN Armenia has created 1249 blog entries.

Պատրիարք Կիրիլ.աղոթենք, որպեսզի մարդկանց սրտերում սեր և կարեկցանք առաջանան

Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը  նոյեմբերի 1-ին  Մոսկվայի Չեռնիգովյան վանքում պատարագ էր մատուցել, որից հետո  աղոթել էր  ռուսական ինքնաթիռի աղետի զոհերի համար: Արարողությունից հետո Պատրիարքը հովվական խոսքով   դիմել էր հավատացյալներին` կոչ անելով  աղոթել  բոլոր զոհերի համար: Իր խոսքում Ռուս եկեղեցու առաջնորդը անդրադարձել էր  մայրաքաղաքի որոշ ակումբներում  Հելոուինի տոնը նշելու փաստին: <<Նախագահի կարգադրությամբ երկրում սուգ [...]

By |2015-11-02T13:35:03+04:00November 2nd, 2015|Նորություններ|0 Comments

Հորդանանում  քարայր են գտել, որտեղ հավանական է ապրել են Հիսուսի աշակերտները

Հորդանանում քրիստոնեական հինավուրց տաճարներից  մեկի տակ  գտել են  ավելի հին ժամանակների քարայր: Հորդանանցի  հնագետները հաստատում են, որ այնտեղ  ապրել  են  և թշնամիներից  թաքնվել   Հիսուս քրիստոսի 70 աշակերտները: Այս մասին տեղեկացնում է  ТСН-ը:  Տեսարժան այդ վայրը  գտնվում է Հորդանանի հյուսիսում, Սիրիայի  սահմանին մոտ գտնվող Ռիհաբ քաղաքում: Ոչ մեծ տարածքում  հնագետները պեղել են  33  եկեղեցիների մնացորդներ:  Բաց [...]

By |2015-11-02T12:29:10+04:00November 2nd, 2015|Նորություններ|0 Comments

Արաբերեն լեզվի դասերը  պարտադիր  են  դառնում Իսրայելի դպրոցներում

ВВС-ի տեղեկացմամբ `Իսրայելի խորհրդարանը  նախնական ընթերցմամբ հաստատել է օրենքը, համաձայն որի արաբերեն լեզուն  պարտադիր առարկա  է դառնալու իսրայելյան դպրոցներում: Օրենքին կողմ են  քվեարկել բոլոր պատգամավորները: Օրինագծի հեղինակների կարծիքով դա թույլ կտա  մշակութային կապեր ստեղծել  արաբնեերի և հրեաների միջև: Նշենք, որ  արաբերենը իվրիտի հետ միասին համարվում է Իսրայելի պաշտոնական  լեզուն:

By |2015-11-01T11:23:13+04:00November 1st, 2015|Նորություններ|0 Comments

Կոնգրեսականները  աջակցել են աղոթող մարզչին

Christian Post–ի տեղեկացմամբ`ԱՄՆ-ի 47 կոնգրեսականներ   իրենց աջակցությունն են հայտնել Վաշինգտոն նահանգի  Բրեմերտոն դպրոցի ֆուտբոլային թիմի մարզիչ Ջո  Քենեդիին: Կոնգրեսականները դպրոցի տնօրինությանը ուղղված նամակում հայտարարել են, որ մարզիչը աղոթելու իրավունք ունի, որը երաշխավորված է երկրի   Սահմանադրությամբ: Նշենք, որ Ջո  Քենեդին 8  տարի մարզում է դպրոցի ֆուտբոլային թիմը: Նա ամեն խաղից հետո  աղոթում է մարզադաշտում: Թիմի անդամներին [...]

By |2015-11-01T11:21:43+04:00November 1st, 2015|Նորություններ|0 Comments

Վ. Պուտինը շնորհակալություն  է հայտնել Ռուսաստանի  կրոնական առաջնորդներին

Մոսկվայում կայացած << Կրոնը և աշխարհը>> միջազգային 3-րդ համաժողովի մասնակիցներին ուղղված  իր  խոսքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը   երկրի ավանդական կրոնների ներկայացուցիչներին շնորհակալություն էր հայտնել հասարակության մեջ թշնամություն հրահրելուն դիմակայելու համար: << Բարձր գնահատանքի են արժանի  ծայրահեղականության ցանկացած դրսևորման դեմ ուղղված  կրոնական կազմակերպությունների հետևողական  ջանքերը>>-ասել էր նախագահը: Նրա խոսքով ծայրահեղականության դեմ պայքարը հատկապես կարևոր է այսօր, [...]

By |2015-11-01T11:20:40+04:00November 1st, 2015|Նորություններ|0 Comments

Հայոց ցեղասպանության զոհերի  հիշատակի ոգեկոչման արարողություն  է անցկացվել Լոնդոնում

Հայկական լրատվամիջոցների համաձայն`Լոնդոնի  Վեսթմինսթրյան աբբայությունում կայացել է Հայոց ցեղասպանության սուրբ  նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություն: Էկումենիկ արարողությանը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ ծառայել էր  Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Արարողությանը ներկա են եղել աշխատանքային այցով  Մեծ Բրիտանիայում  գտնվող ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը, Նորին Արքայական Մեծություն, Ուելսի արքայազն Չարլզը: Հայոց ցեղասպանության նահատակների  համար բարձրացված էկումենիկ [...]

By |2015-11-02T10:40:52+04:00October 30th, 2015|Նորություններ|0 Comments

Պապը ստեղծել է կրթության հարցերով նոր հիմնադրամ

Վատիկանի կաթոլիկ կրթության հարցերով  կոնգրեգացիայի առաջարկությամբ  Հռոմի Պապը ստեղծել է <<Gravissimum Educationis>> հիմնադրամը, որը  զբաղվելու է  գիտական և մշակութային ծրագրերով` նպատակ ունենալով  աշխարհում  զարգացնել կաթոլիկ կրթությունը:<<Եկեղեցին ընդունում է մարդու կյանքում կրթության մեծ կարևորությունը: Մեր դարաշրջանում ավելի է մեծացել  կրթության  ազդեցությունը սոցիալական առաջընթացի վրա>>-հայտարարել էր Ֆրանցիսկ I-ը:   

By |2015-10-30T12:44:02+04:00October 30th, 2015|Նորություններ|0 Comments

12 տարեկան աղջիկը պաշտպանել է իր քրիստոնեական հավատքը

Տեխասի նահանգում  Քետի դպրոցական շրջանի   12 ամյա աշակերտուհի Ջորդան Վուլին  չի համաձայնել ուսուցչուհու հետ այն հարցում, որ Աստված   գոյություն չունի և շարունակում է պաշտպանել իր հավատքը:  7-րդ դասարանում ընթերցանության դասի ժամանակ <<Աստված գոյություն ունի>> պնդման վերաբերյալ Ջորդան Վուլին պատասխանել էր, որ դա փաստ է, իսկ ուսուցչուհին հայտարարել էր, որ աղջկա պատասխանը   սխալ է: Ուսուցչին ասել [...]

By |2015-10-30T12:42:16+04:00October 30th, 2015|Նորություններ|0 Comments

Բողոքի ակցիա Թբիլիսիում Հելոուինի տոնակատարության դեմ  

Թբիլիսիում մի խումբ հոգևորականներ և նրանց թեմերի անդամները  բողոքի ակցիա էին անցկացրել `պահանջելով  կրթության նախարար Թամար Սանիկիձեի  հրաժարականը: Նախարարության շենքի մոտ հավաքված մարդիկ հայտարարել էին, որ  մի շարք դպրոցներում  Հելոուինի տոնի առթիվ  դիմակահանդեսներ են կազմակերպվել: << Դպրոցներում նման բան չպետք է լինի:  Երեխաները պետք է գիտակցեն, որ դա խաղ չի: Դա սատանայություն է>>-ասել  էր  քահանաներից [...]

By |2015-10-30T16:18:25+04:00October 30th, 2015|Նորություններ|0 Comments

Ռուս բողոքական եկեղեցին այլընտրանք է առաջարկում Հելոուինին

Լոս Անջելեսի <<Ռուս բողոքական եկեղեցին>> հոկտեմբերի 31-ին Հելոուինի  փոխարեն անցկացնելու է << Աշնանային փառատոն>> ավետարանչության  տոնը: Արդեն 7-րդ տարին է, որ <<Ռուս բողոքական եկեղեցին>>   անցկացնում է այդ միջոցառումը: Սովորոբար  <<Աշնանային փառատոն>> -ի ժամանակ եկեղեցում հավաքվում է 300-400 մարդ: <<Հելոուինի օրը  ծնողների հետ շատ երեխաներ են  զբոսնում փողոցներում, նրանք  կոնֆետներ են  հավաքում: Եվ այդ օրը [...]

By |2015-10-30T16:19:09+04:00October 30th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top