Բոլոր երկրներին սպառնում է միջազգային ահաբեկչությունը
Մալազիայում կայացած АСЕАН-ի (Հարավ-Արևելյան Ասիայի երկրների ասոցիացիա) անդամ երկրների պաշտպանության նախարարների երրորդ խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել էր.<<Այսօր <<Իսլամական պետություն>> խմբավորման շարքերում կռվում են 25-30 հազար արտասահմանցի ահաբեկիչ գրոհայիններ, այդ թվում Ասիա- Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից և Ռուսաստանից: Եթե նրանք վերադառնան տուն`իրենց հետ բերելով բռնությունների և ծայրահեղականության ներուժը , ապա կսկեն արմատական հայացքներ [...]
Իսպանիայում իսլամիստները հարձակվել են քրիստոնեական տաճարի վրա
<<Breitbart>> կայքի տեղեկացմամբ` Իսպանիայի հարավային Ռինկան դե լա Վիկտորիա փոքր քաղաքում իսլամիստները հարձակվել են Մարիամ Աստվածածնի տաճարի վրա: Նրանք կոտրել էին եկեղեցու ապակիները, վնասել Աստվածածնի փայտե արձանը, պղծել էին խորանը և արաբերեն լեզվով գրություններ թողել պատերի վրա: Ոստիկանությունը հետաքննում է դեպքը: Մալագայի եպիսկոպոսությունը, որի կազմում է հարձակման ենթարկված եկեղեցին, հայտարարել է. <<Մենք մտադիր ենք շարունակել [...]
Երուսաղեմում ավարտվել է բողոքական եկեղեցիների համաժողովը
Իսրայելում ավարտվել է պահպանողական բողոքական եկեղեցիների ներկայացուցիչների երկօրյա համաժողովը, որը նվիրված էր քրիստոնեական արժեքներին, ավանդական ընտանիքին և ժամանակակից աշխարհում Եկեղեցու ծառայությանը: Հանդիպմանը մասնակցում էին եպիսկոպոսներ Ամերիկայի, Աֆրիկայի, Մեծ Բրիտանիայի, Պորտուգալիայի, Իսրայելի, Չեխիայի, Լեհաստանի, Ռուսաստանի և Լատվիայի եկեղեցական տարբեր համայնքներից: << Ավելի քան երբևէ, ներկայումս քրիստոնյա երկրները Աստծո Խոսքի լուսաբանման և ավետարանության խիստ կարիք ունեն: Այս [...]
Բողոքական եկեղեցին ապաստան է տվել մուսուլման փախստականների
Գերմանիայի Օբերհաուզեն քաղաքի բողոքական եկեղեցին ապաստան է տվել Մերձավոր Արևելքից 50 մուսուլման փախստականների: Որպեսզի փախստականները կարողանան տեղավորվել և հարմարվել պայմաններին, եկեղեցու շենքից դուրս են բերվել նստարանները, քարոզչի ամբիոնը, խորանը և խաչելությունը: Հովիվ Յոահիմ Դետերդինգի խոսքով, այդ ձևով պայմանները ավելի հարմարավետ կլինեն, իսկ հետագայում ամեն ինչ հեշությամբ իրենց տեղը կվերադարձվեն: Բողոքական համայնքը որոշել է կերակրել և [...]
Կանադայի կրոնական առաջնորդները դեմ են էվթանազիային
CNA-ի համաձայն` Կանադայում կաթոլիկ եպիսկոպոսները, բողոքական միությունը, հրեա և մուսուլման առաջնորդները միաբանվել են բողոքելու էվթանազիայի օրինականացման դեմ: Կրոնական առաջնորդները հռչակագիր են ընդունել էվթանազիայի մասին, որում ասված է. <<Հիմնվելով մեր կրոնական համոզմունքների վրա, պնդում ենք, որ մարդուն կյանքից զրկելուն ուղղված ցանկացած գործողություն – բարոյական չի>>: Հռչակագրի համաձայն հիվանդների հանդեպ ուշադրությունը և խնամքն են լավագույնս հաստատում մարդկային [...]
Թուրքիայում հին Աստվածաշունչ են բռնագրավել
The Daily Mail-ի տեղեկացմամբ` Թուրքիայի Թոքատ քաղաքի ոստիկանությունը բռնագրավել է հնագույն Աստվածաշունչ, որը փորձել էին անօրինական վաճառել երեք երիտասարդներ: Աստվածաշունչը գրված է հին ասորերեն լեզվով, զարդարված է Հիսուս Քրիստոսի և սրբերի ոսկեջրած պատկերներով: Աստվածաշնչում պահպանվել է 51թերթ: Գրքի ծագումը դեռևս անհայտ է:Նախատեսված է Աստվածաշունչը ցուցադրել Լոնդոնի Բրիտանական թանգարանում, որտեղ բացվելու է << Եգիպտոս. հավատը փարավոններից [...]
Ձերբակալություններ Վատիկանում
АНСА գործակալության համաձայն` Վատիկանում պապական գաղտնի փաստաթղթերի արտահոսքի հետաքննության շրջանակներում ձերբակալել են Սուրբ Գահի տնտեսական հարցերով նախկին քարտուղար, մոնսենյոր Լուսիո Անխել Վալիեխո Բալդային և Սուրբ Գահի տնտեսական գործունեության հարցերով հանձնաժողովի անդամ Ֆրանչեսկա Չաուկին: Վերջինիս ազատ են արձակել հետաքննության հետ համագործակցելու պայմանով: Դեռևս պարզ չի, թե ինչ մեղադրանքներ են առաջադրվելու նրանց: << Հռոմի Պապը տեղեկացված է [...]
Բելգիայում բանտարկության են դատապարտել երկու իսլամիստների
Բելգիայի Անտվերպեն քաղաքի քրեական դատարանը ազատազրկման է դատապարտել երկու իսլամիստների: Նրանցից մեկին դատապարտել են 5տարվա բանտարկության Սիրիայում իսլամիստ գրոհայինների շարքերում կռվելու համար, իսկ մյուսին 3 տարվա ` իսլամիստներին միանալու փորձի համար: Բելգիայում մի շարք միջոցներ են ձեռք առել ահաբեկչության դեմ պայքարելու համար: 2016 թվականի հունվարից երկրի իշխանությունները արտասահմանյան անձնագրերից կզրկեն այն բելգիացիներին, որոնք կասկածվում են [...]







