Մալազիայում կայացած АСЕАН-ի (Հարավ-Արևելյան Ասիայի երկրների ասոցիացիա) անդամ երկրների պաշտպանության նախարարների երրորդ խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել էր.<<Այսօր <<Իսլամական պետություն>> խմբավորման շարքերում կռվում են 25-30 հազար արտասահմանցի ահաբեկիչ գրոհայիններ, այդ թվում Ասիա- Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից և Ռուսաստանից: Եթե նրանք վերադառնան տուն`իրենց հետ բերելով բռնությունների և ծայրահեղականության ներուժը , ապա կսկեն արմատական հայացքներ քարոզել և ահաբեկչություններ իրականացնել>>: Նրա խոսքով արդի պայմաններում շատ կարևոր է համագործակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: << Պատրանքներ չպետք է լինեն, որ Մերձավոր Արևելքում կատարվող վայրագությունները ինչ որ տեղ հեռվում են, մեր բոլոր երկրներին ուղղակիորեն սպառնում է միջազգային ահաբեկչությունը>>-հայտարարել էր Անատոլի Անտոնովը: