Եգիպտոսում ջրհեղեղից տուժել են քրիստոնեական հինավուրց վանքեր
Տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը զգալի վնասներ է հասցրել Եգիպտոսի Վադի Նատրուն հովտում գտնվող ղպտի նշանավոր 4 տաճարներին: Խոսքը Անբի Բիշոյ, Դեյր Սուրիանի, Ալ Բարամոս և Մակար Մեծի հայտնի վանքերի մասին է: Ղպտի եկեղեցու քահանա Բուլոս Հալիմի խոսքով ջրհեղեղի հետևանքով փլվել են վանքերի պատերը և առաստաղները, զգալի վնաս է հասցվել գույքին: Ջրհեղեղից տուժել են նաև [...]








