<<Breitbart>> կայքի տեղեկացմամբ` Իսպանիայի հարավային Ռինկան դե լա Վիկտորիա փոքր քաղաքում իսլամիստները հարձակվել են Մարիամ Աստվածածնի տաճարի վրա: Նրանք կոտրել էին եկեղեցու ապակիները, վնասել Աստվածածնի փայտե արձանը, պղծել էին խորանը և արաբերեն լեզվով գրություններ թողել պատերի վրա: Ոստիկանությունը հետաքննում է դեպքը: Մալագայի եպիսկոպոսությունը, որի կազմում է հարձակման ենթարկված եկեղեցին, հայտարարել է. <<Մենք մտադիր ենք շարունակել երկխոսությունը կրոնական այլ համայնքների հետ և հուսով ենք, որ նման գործողությունները չեն խաթարի մեր խաղաղ գոյակցությունը և բացասաբար չեն անդրադառնա փոխադարձ հարգանքի վրա հիմնված եղբայրական մեր հարաբերություններին>>: Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում սա քրիստոնեական սրբավայրերի վրա իսլամիստների հարձակման երկրորդ դեպքն է: Սեպտեմբերի վերջին ձերբակալել էին 27-ամյա մի մարոկացու, ով փորձել էր ոչնչացնել Տիրամոր արձանը: