Իսրայելում ավարտվել է պահպանողական բողոքական եկեղեցիների ներկայացուցիչների երկօրյա համաժողովը, որը նվիրված էր քրիստոնեական արժեքներին, ավանդական ընտանիքին և ժամանակակից աշխարհում Եկեղեցու ծառայությանը: Հանդիպմանը մասնակցում էին եպիսկոպոսներ Ամերիկայի, Աֆրիկայի, Մեծ Բրիտանիայի, Պորտուգալիայի, Իսրայելի, Չեխիայի, Լեհաստանի, Ռուսաստանի և Լատվիայի եկեղեցական տարբեր համայնքներից: << Ավելի քան երբևէ, ներկայումս քրիստոնյա երկրները Աստծո Խոսքի լուսաբանման և ավետարանության խիստ կարիք ունեն: Այս ավետարանությունը մեր մեծագույն խնդիրն է >>-ասել էր Անգլիայի ներկայացուցիչ Թոմաս Գորդոնը: Համաժողովի մասնակիցները հանդիպումներ էին ունեցել Իսրայելում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդական տեղապահ, եպիսկոպոս Վիլյամ Շոմալիի, Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչ, եպիսկոպոս Հանի Շեհադի հետ: Զրույցների ժամանակ նշել էին, որ Իսրայելում նման հանդիպումները շատ կարևոր են , քանի որ փոքրամասնություն կազմող քրիստոնյաները ստիպված են պահպանել ոչ միայն հավատքը, այլ նաև ավետարանի դավանաբանական անաղարտությունը: Համաժողովում ընդունել են ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանության հռչակագիր: Մասնակիցները հուսով են իրենց ավանդն ունենալ քրիստոնյա ընտանիքի և աստվածաշնչյան արժեքների պաշտպանության գործում: