Գերմանիայի Օբերհաուզեն քաղաքի բողոքական եկեղեցին ապաստան է տվել Մերձավոր Արևելքից 50 մուսուլման փախստականների: Որպեսզի փախստականները կարողանան տեղավորվել և հարմարվել պայմաններին, եկեղեցու շենքից դուրս են բերվել նստարանները, քարոզչի ամբիոնը, խորանը և խաչելությունը: Հովիվ Յոահիմ Դետերդինգի խոսքով, այդ ձևով պայմանները ավելի հարմարավետ կլինեն, իսկ հետագայում ամեն ինչ հեշությամբ իրենց տեղը կվերադարձվեն: Բողոքական համայնքը որոշել է կերակրել և հոգալ այդ մարդկանց կարիքները: Օբերհաուզենի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ քաղաքային իշխանությունները ուրախությամբ էին ընդունել բողոքական եկեղեցու առաջարկած օգնությունը: Եկեղեցին այդ քայլով ցանկացել է քրիստոնեական բարեգործության և քրիստոնյաների բարի կամքի օրինակ հանդիսանալ: