Թ. Ֆյուրին հաղթանակի համար շնորհակալ է Աստծուն
Բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտում հաղթել է Վլադիմիր Կլիչկոյին: Նա հայտարարել է, որ Աստված է օգնել իրեն հաղթելու մարտում: Այդ մրցամարտից հետո 27-ամյա Թայսոնը գերծանր քաշային կարգում չեմպիոն է դարձել WBA, IBF, WBO, IBO տարբերակներով: Նա վերջ դրեց ուկրաինացի բռնցքամարտիկ Կլիչկոյի տաս տարի տևած բացարձակ չեմպիոնությանը և վերցրեց նրա չեմպիոնի [...]
Ա. Պրոկոպչիկ. Եկեղեցին հասարակության մեջ պետք է քարոզի աստվածային արժեքների մասին
Լոս Անջելեսի << Ռուս բողոքական եկեղեցու>> հովիվ Ալեքս Պրոկոպչիկի կարծիքով շատ կարևոր է, որ հասարակության մեջ եկեղեցին մշտապես բարձրաձայնի աստվածային արժեքների մասին: << Ականատես ենք լինում, որ մարդիկ Աստվածաշունչը չեն ընդունում, որպես բացարձակ ճշմարտություն, իսկ քրիստոնեությունն էլ ինչ որ չափով կորցրել է իր ուժը: Ցավոք սրտի, հասարակությունը ավելի է բարձրաձայնում իր արժեքների մասին, քան եկեղեցին [...]
Իրաքի քրիստոնյաները աղոթում են տարածքների ազատագրման համար
Սուրբ Ծննդյան պահքի ընթացքում քաղդեա-կաթոլիկ բոլոր տաճարներում աղոթելու են Իրաքի Մոսուլ քաղաքը և Նինվեյի հովիտը իսլամիստ գրոհայիններից ազատագրելու, ինչպես նաև Իրաքում կրոնական փոքրամասնությունների իրավունքները հարգելու համար: Այս մասին ասված է Քաղդեա- կաթոլիկ եկեղեցու Պատրիարք Լուիս Ռաֆաել Սակոյի համայնքներին ուղղված ուղերձում: Պատրիարքը հավատացյալներին կոչ է անում աղոթել <<Իսլամական պետություն>> խմբավորման կողմից Իրաքի բռնազավթված տարածքների ազատագրման համար, [...]
Ավարտվել է Հռոմի Պապի այցը Աֆրիկա
Նոյեմբերի 30-ին ավարտվել է Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի վեցօրյա այցը Աֆրիկա: Քենիայից և Ուգանդայից հետո Պապը այցելել էր Կենտրոնական–Աֆրիկյան Հանրապետություն, որտեղ արդեն երեք տարի է չեն դադարում արյունալի բախումները քրիստոնյաների և մուսուլմանների միջև: Երկրի մայրաքաղաք Բանգիում Ֆրանցիսկ I-ը կատարել էր գլխավոր տաճարի դռների բացման հանդիսավոր արարողությունը, որը նվիրված էր առաջիկա Գթասրտության հոբելյանական տարվան: Այնուհետև Ֆրանցիսկ [...]
Թուրքիայում բնակվող ռուսները խնդրում են աղոթել իրենց համար
Թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական СУ-24 ռմբակոծիչի կործանումից հետո Թուրքիայում տիրող իրավիճակի մասին պատմել է Սոլժենիցինի անվան ռուսաց լեզվի և մշակույթի ուսումնասիրման ընկերության ղեկավար Անդրեյ Պոնոմորյովը, ով երկար տարիներ բնակվում է Թուրքիայի Իզմիր քաղաքում: Նրա խոսքով Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները խիստ լարված են, թուրքական համացանցը հեղեղված է հակառուսական կոչերով: Նման տրամադրությունների պատճառը այն է, որ [...]
Ս. Ռյախովսկին արժանացել է Հանրային Պալատի բարձագույն պարգևին
Նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Հանրային պալատի լիագումար նիստում տեղի էր ունեցել <<Հասարակությանը մատուցած ծառայությունների համար >> մեդալով պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Պարգևատրվել էին պալատի երեք անդամներ, այդ թվում Ռուսաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների միության ղեկավար, եպիսկոպոս Սերգեյ Ռյախովսկին: Շնորհակալական խոսքում Ռյախովսկին ասել էր.<<Հիշում եմ, երբ 2005 թվականին Վ. Պուտինը ձևավորեց Հանրային Պալատի առաջին կազմը, նա մեր առջև դրեց [...]
Սուրբ Պետրոսի տաճարը ահաբեկիչների հարձակումների հնարավոր թիրախն է
Իտալիայում ԱՄՆ-ի դեսպանատունը զգուշացրել է, որ Վատիկանի սուրբ Պետրոսի տաճարը ահաբեկիչների հարձակումների համար թիվ 1 թիրախն է: Դեսպանատան հայտարարության մեջ ասված է.<<Ահաբեկչական խմբավորումները կարող են կիրառել Փարիզի ահաբեկչության նույն մեթոդները: Իտալիայի իշխանությունները տեղյակ են այդ սպառնալիքներին>>: Ահաբեկիչների համար հնարավոր թիրախ հանդիսացող օբյեկտների ցուցակում անվտանգության ամերիկացի փորձագետները մտցրել են նաև Միլանի << Լա Սկալա>> օպերային թատրոնը: [...]
Հռոմի Պապը քրիստոնյաներին և մուսուլմաններին ծայրահեղականության դեմ միաբանվելու կոչ է արել
Vashington Post թերթի տեղեկացմամբ` Հռոմի Պապը Քենիայում քրիստոնյա և մուսուլման համայնքների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ծայրահեղականների հարձակումների պայմաններում անհրաժեշտ է երկխոսությունը և դրան այլընտրանք չկա: << Այժմ կարևոր է մեր ընդհանուր հավատը այն բանի հանդեպ, որ Աստված խաղաղության Աստված է>>-ասել էր Ֆրանցիսկ I-ը: Նա նշել էր, որ կրոնը չպետք է օգտագործել բռնությունները [...]







