TBN Armenia

About TBN Armenia

This author has not yet filled in any details.
So far TBN Armenia has created 1249 blog entries.

Դրամական խոշոր զոհաբերություն <<Փրկության բանակ>> կազմակերպությանը

Վերջերս ամերիկյան Մինեսոտա  նահանգի Ռոուզմոնտ քաղաքում անհայտ մնալ ցանկացող ամուսնական զույգը  <<Փրկության բանակ>> բարեգործական կազմակերպությանը նվիրաբերել էր 500 հազար դոլար: Նշենք, որ <<Փրկության բանակ>>-ը կարիքավորների համար  զոհաբերությունները  հավաքում է հատուկ կարմիր փոքր դույլերի մեջ, որոնք դրվում են մարդաշատ վայրերում: Մթերային խանութում դրված  այդպիսի արկղի մեջ էլ գցել էին  500 հազար դոլարի  չեկը: Անհայտ մնալ ցանկացած [...]

By |2015-12-03T14:11:04+04:00December 3rd, 2015|Նորություններ|0 Comments

Երուսաղեմում հայտնաբերել են Եզեկիա թագավորի կնիքը

Իսրայելական լրատվամիջոցների համաձայն  հնագետները գտել են 2700 տարվա վաղեմություն ունեցող   կավե խեցեբեկոր, որի վրա երևում է Եզեկիա թագավորի կնիքը: Այդ գտածոն հայտնաբերել են  Երուսաղեմի Հին քաղաքի պեղումների ժամանակ:  Գիտնականների կարծիքով  ժամանակին կնիքը  ամրացված է եղել  պապիրուսե փաստաթղթին, որը ստորագրել էր Եզեկիա թագավորը: Աստվածաշնչի համաձայն Եզեկիա թագավորը  Հրեաստանը կառավարել է Քրիստոսից առաջ 8-րդ դարում: <<Եվ Իսրայելի [...]

By |2015-12-03T14:09:47+04:00December 3rd, 2015|Նորություններ|0 Comments

Ձերբակալել են Պապի դեմ մահափորձ նախապատրաստող իսլամիստների

ԱՄՆ-ի Հետաքննությունների Դաշնային Բյուրոյից ստացած տեղեկությունների հիման վրա Իտալիայի և Կոսովոյի  ոստիկանությունները  ձերբակալել են 4 մարդու, որոնց կասկածում են  Հռոմի Պապի դեմ մահափորձ նախապատրաստելու համար:Այս մասին տեղեկացնում է  The Local թերթը: Այդ մարդկանց ձերբակալել են Իտալիայի և Կոսովոյի մի քանի քաղաքներում իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում: Իրավապահները ձերբակալված խմբին  բնութագրել են որպես  վտանգավոր: Բոլոր ձերբակալվածները կոսովացի [...]

By |2015-12-03T14:07:32+04:00December 3rd, 2015|Նորություններ|0 Comments

Կամերունի բանակը ոչնչացրել է ավելի քան 100 իսլամիստ գրոհայինների

Կամերունի հյուսիսում  բանակի  իրականացրած լայնամասշտաբ գործողությունների ժամանակ ոչնչացրել են <<Բոկո հարամ>> իսլամական խմբավորման ավելի քան100 գրոհայինների: Այս մասին տեղեկացրել է  Կամերունի  պաշտպանության նախարարությունը: Նախարարության տվյալներով  Կամերունի բանակային ստորաբաժանումները  հատուկ գործողություններ  են իրականացրել  Նիգերիայի հետ սահմանակից բնակավայրերը  իսլամիստներից մաքրելու համար: Հենց այդ վայրերում են գրոհայինները  ակտիվորեն գործում: Ազատագրել են գրոհայինների կողմից առևանգված  շուրջ 900 մարդու: Բացի [...]

By |2015-12-03T14:05:00+04:00December 3rd, 2015|Նորություններ|0 Comments

Նիկ Վույչիչը հանդիպելու է Ռուսաստանի նախագահի հետ

<<Живая Вера>> կայքի համաձայն 2016թվականի գարնանը  հայտնի քարոզիչ Նիկ Վույչիչը  այցելելու է Ռուսաստան: Նա կայցելի Նովոսիրբիրսկ, Եկատերինբուրգ, Չելյաբինսկ, Սոչի և Մոսկվա քաղաքները: Հայտնի է նաև, որ Մոսկվայում  հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում  Նիկ Վույչիչը ասել էր. <<Ինձ համար միշտ հետաքրքիր է հանդիպել պետությունների ղեկավարների հետ: Նրանք խոշոր մարդիկ են, [...]

By |2015-12-02T11:46:23+04:00December 2nd, 2015|Նորություններ|0 Comments

Իսպանիան քաղաքացիություն է տալիս ինկվիզիցիայի կողմից արտաքսված հրեաների սերունդներին

BBC-ի տեղեկացմամբ` նոյեմբերի 30-ին  Մադրիդում  հանդիսավոր արարողություն էր կատարվել այն  օրենքի ընդունման առթիվ, որը  թույլ է տալիս ավելի քան 500 տարի առաջ ինկվիզիցիայի կողմից  Իսպանիայից արտաքսված հրեաների սերունդներին  Իսպանիայի քաղաքացիություն ստանալ: Արարողության ժամանակ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը  դիմել էր հրեական կազմակերպությունների, համայնքների ներկայացուցիչներին և իր ուրախությունն էր հայտնել, որ  Իսպանիան պատրաստ է դարձյալ ընդունել Պիրենեյան [...]

By |2015-12-02T11:44:24+04:00December 2nd, 2015|Նորություններ|0 Comments

Պորտուգալիայի կաթոլիկները դեմ են միասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրմանը

Radio Vatican-ի տեղեկացմամբ`Պորտուգալիայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսը իր ափսոսանքն է հայտնել  երկրի խորհրդարանի կողմից այն օրենքի հաստատման վերաբերյալ, որը միասեռ զույգերին իրավունք է տալիս երեխաներ որդեգրել: Օրենքի օգտին կողմ էին քվեարկել Պորտուգալիայի բոլոր ձախ կուսակցությունների պատգամավորները: Օրենքը պետք է ստորագրի երկրի նախագահը: Կաթոլիկ <<Ekklesia>> թերթին տված հարցազրույցում Պորտուգալիայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի նախագահ, Լիսաբոնի պատրիարք,  կարդինալ  Մանուել [...]

By |2015-12-02T11:42:44+04:00December 2nd, 2015|Նորություններ|0 Comments

Թեհրանում աղոթել են ռուսական զինուժի և Վլադիմիր Պուտինի համար

American Herald Tribune թերթի համաձայն`  Թեհրանում կայացած համընդհանուր աղոթքի ժամանակ  Իրանի հոգևոր առաջնորդներից Այաթոլա Մուհամեդ Ալի Մովահեդի Քերմանիի առաջնորդությամբ  հազարավոր մուսուլմաններ  աղոթել են Սիրիայում իսլամիստ ահաբեկիչների դեմ  պայքարող  ռուսական զինված ուժերի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Իր քարոզում  Այաթոլան խոսել էր ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի նախագահի  դերի մասին:Նա անդրադարձել էր նաև պաշտոնական Մոսկվայի և [...]

By |2015-12-02T11:41:27+04:00December 2nd, 2015|Նորություններ|0 Comments

Պակիստանում հնարավոր է վերացնեն աստվածանարգության օրենքը

Christian Post-ի տեղեկացմամբ`Պակիստանի կրոնական փոքրամասնությունների հարցերով նախկին նախարար,  ներկայումս << Կրոնական փոքրամասնությունների  միության>>  նախագահ  Պոլ Բհատին հայտնել է, որ Պակիստանում սկսել են առաջադիմական քայլեր  ձեռնարկվել  կրոնի ազատության ոլորտում:  Բհատիի խոսքով  պակիստանցի ժողովուրդը   երկար տարիներ ականատես է եղել կրոնական հողի վրա կատարվող բռնություններին, որոնց պատճառով  զոհվել է 60 հազար մարդ: Ներկայումս երկրի բնակչությունը  հանդուրժողականության է ձգտում: [...]

By |2015-12-02T11:38:18+04:00December 2nd, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top