Իտալիայում ԱՄՆ-ի դեսպանատունը զգուշացրել է, որ Վատիկանի սուրբ Պետրոսի տաճարը ահաբեկիչների հարձակումների համար թիվ 1 թիրախն է: Դեսպանատան հայտարարության մեջ ասված է.<<Ահաբեկչական խմբավորումները կարող են կիրառել Փարիզի ահաբեկչության նույն մեթոդները: Իտալիայի իշխանությունները տեղյակ են այդ սպառնալիքներին>>: Ահաբեկիչների համար հնարավոր թիրախ հանդիսացող օբյեկտների ցուցակում անվտանգության ամերիկացի փորձագետները մտցրել են նաև Միլանի << Լա Սկալա>> օպերային թատրոնը: Բացի դա վտանգավոր են համարվում Հռոմի և Միլանի քրիստոնեական տաճարները, սինագոգերը, ռեստորանները, հյուրանոցները, թատրոնները: ԱՄՆ-ի դեսպանատունը Իտալիայում գտնվող ամերիկացիներին կոչ է արել զգոն լինել: