Թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական СУ-24 ռմբակոծիչի կործանումից հետո Թուրքիայում տիրող իրավիճակի մասին պատմել է Սոլժենիցինի անվան ռուսաց լեզվի և մշակույթի ուսումնասիրման ընկերության ղեկավար Անդրեյ Պոնոմորյովը, ով երկար տարիներ բնակվում է Թուրքիայի Իզմիր քաղաքում: Նրա խոսքով Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները խիստ լարված են, թուրքական համացանցը հեղեղված է հակառուսական կոչերով: Նման տրամադրությունների պատճառը այն է, որ Ռուսաստանը օգնում է Բաշար Ասադին հավատարիմ բանակային ստորաբաժանումներին Սիրիայի թուրքաբնակ շրջաններում: << Չնայած շարքային թուրքերի մեծ մասը կողմ է Ռուսաստանի հետ բարի դրացիական հարաբերություններին, սակայն կան ուժեր, որոնք նպատակաուղղված լարում են իրավիճակը և ագրեսիվ են տրամադրված մեր հանդեպ>>-ասել էր Անդրեյ Պոնոմորյովը և եզրափակել.<<Խնդրում ենք ուղղափառ մեր քույրերին և եղբայրներին աղոթել մեզ համար>>: