Լոս Անջելեսի << Ռուս բողոքական եկեղեցու>> հովիվ Ալեքս Պրոկոպչիկի կարծիքով շատ կարևոր է, որ հասարակության մեջ եկեղեցին մշտապես բարձրաձայնի աստվածային արժեքների մասին: << Ականատես ենք լինում, որ մարդիկ Աստվածաշունչը չեն ընդունում, որպես բացարձակ ճշմարտություն, իսկ քրիստոնեությունն էլ ինչ որ չափով կորցրել է իր ուժը: Ցավոք սրտի, հասարակությունը ավելի է բարձրաձայնում իր արժեքների մասին, քան եկեղեցին աստվածային արժեքների: Շատ հավատացյալներ, ովքեր տաս տարի առաջ այն ինչ որ մեղք էին համարում, ներկայումս ավելի հանդուրժողական վերաբերմունք են դրսևորում դրա հանդեպ: Օրինակ շատերը շնությունը մեղք էին համարում: Սակայն այսպես կոչված միասեռ ամուսնությունների օրինականացումից հետո այդ մեղքի հանդեպ ավելի հանդուրժող են դարձել>>-ասել էր հովիվ Պրոկոպչիկը և շարունակել.<<Ես որպես հովիվ կարծում եմ, որ եկեղեցին պետք է բարձրաձայնի և քարոզի հավերժական արժեքները, խոսի Աստվածաշնչի կարևորության մասին և միշտ շեշտի, որ Աստվածաշունչը Աստծո Խոսքն է: Եթե քրիստոնյաները ապրեն Աստվածաշնչի սկզբունքներով, դրանք իրականացնեն իրենց կյանքում , ապա շատ մարդիկ կհավատան Աստվածաշնչի ճշմարտություններին, որպես աստվածային արժեքների>>: