Բրիտանացի տիեզերագնացը Սուրբ Ծնունդը նշելու է տոնական պուդինգով
Բրիտանացի տիեզերագնաց Թիմոթի Պիկը Սուրբ Ծնունդը ավանդական պուդինգով տոնելու է միջազգային տիեզերակայանում: «Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ հեռախոսով անպայման շնորհավորելու եմ հարազատներիս: Ես տոնական պուդինգ կունենամ, որով կկիսվեմ մյուս տիեզերագնացների հետ» -ասել էր Թիմոթի Պիկը թռիչքի նախօրեին Բայկոնուրի տիեզերագնացների պատրաստման կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Սոյուզ 19M» տիեզերանավը միջազգային տիեզերակայան է ուղևորվել դեկտեմբերի 15-ին: Միջազգային անձնակազմի [...]
ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնը հրատարակել է «Իսլամական պետության սարսափելի հեքիաթները» բրոշյուրը
Ռուսական լրատվամիջոցների համաձայն` ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնը Ռուսաստանի Հանրային պալատի հետ միասին հրատարակել է «Իսլամական պետության սարսափելի հեքիաթները» բրոշյուրը, որի շնորհանդեսը կայացել է դեկտեմբերի 16-ին Մոսկվայում: Բրոշյուրում բացատրված է ԻՊ ահաբեկչական խմբավորման գաղափարախոսությունը, բերված են իսլամիստների քարոզչությանը հավատացած և նրանց շարքերում կռված մարդկանց վկայությունները: Բրոշյուրում, որը նախատեսված է դպրոցականների, ուսանողների և ծնողների համար նշված է [...]
Ճնշումներ հնդիկ քրիստոնյաների վրա
Christian Post-ի տեղեկացմամբ`Հնդկաստանում իրավապաշտպանները քրիստոնյաների պաշտպանության հանրագրի համար ստորագրություններ են հավաքում: Նրանք պաշտպանում են հարյուրավոր քրիստոնյաների, որոնց ստիպում են հինդուիզմ ընդունել և արգելում բացահայտ քրիստոնեություն դավանել: Չնայած երկրի սահմանադրությամբ երաշխավորված հավատքի ազատությանը, Բաստար վարչական շրջանի ղեկավարությունը որոշում է ընդունել,համաձայն որի արգելվում է բացահայտ դավանել քրիստոնեությունը: Այդ շրջանում քրիստոնյաների դեմ հարձակումներ են կատարվում, կեղծ պատճառներով նրանց [...]
Աղոթքի օր հալածվող քրիստոնյաների համար
Գերմանիայում կաթոլիկ եկեղեցին դեկտեմբերի 26-ը հայտարարել է հալածվող քրիստոնյաների համար աղոթքի օր: Այս մասին տեղեկացված է Գերմանիայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի պաշտոնական կայքում: Գերմանացի եպիսկոպոսների հայտարարությունում նշված է. «Աղոթելով հալածվող եղբայրների ու քույրերի համար մեր համերաշխությունն ենք հայտնում նրանց, հավաստիացնում ենք, որ չենք մոռանում դժվարին իրավիճակում հայտնված քրիստոնյաներին, մենք նրանց հետ ենք, մենք աղոթում ենք, որպեսզի [...]
Պակիստանցի իրավապաշտպաններին հաջողվել է դադարեցնել քրիստոնյա աղքատ թաղամասերի քանդումը
Պակիստանի Գերագույն դատարանը որոշում է ընդունել դադարեցնել Իսլամաբադի քրիստոնեաբնակ աղքատ թաղամասերի քանդումը: Նման որոշում կայացվեց Awami Workers Party կազմակերպության իրավապաշտպանների կողմից բողոքի դիմում ներկայացնելուց հետո: Ի դեպ այդ կազմակերպության անդամների գերակշիռ մասը մուսուլմաններ են: Բացի դա իրավապաշտպանները հասարակական մեծ հնչեղություն էին տվել քրիստոնյաներով բնակեցված աղքատ թաղամասերը քանդելու քաղաքային իշխանությունների ընդունած այդ որոշմանը: Թաղամասերը քանդելու նախաձեռնությամբ հանդես [...]
Հյուսիսային Կորեայում հովվին ցմահ բանտարկության են դատապարտել
Kyodo գործակալության տեղեկացմամբ` Հյուսիսային Կորեայում Գլխավոր դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել Կանադայի քաղաքացի, ազգությամբ կորեացի հովիվ Լիմ Հյուն Սուին: 60-ամյա հովիվը, ով միսիոներական և բարեգործական նպատակներով ավելի քան հարյուր անգամ այցելել էր Հյուսիսային Կորեա, բանտարկվել է այս տարվա հունվարին:Նրան մեղադրում են իշխանափոխություն կատարելու փորձի համար: Հուլիսին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հովիվ Սուն <<ընդունել>> էր իր [...]
Քրիստոնյաների հալածանքները մեծ արթնություն են առաջացրել տարբեր երկրներում
Հալածվող քրիստոնյաներին աջակցող << Բառնաբաս>> հիմնադրամը հայտնել է, որ հավատքի համար քրիստոնյաներին հալածանքների ենթարկող տարբեր երկրներում մեծ արթնություն է սկսվել: Այն շրջաններում, որտեղ գործում են իսլամական զինված խմբավորումները, բազմաթիվ մուսուլմաններ արդեն կասկածի են ենթարկում իրենց հավատքը և ընդունում են Հիսուսին: Նախկինում Իրաքում չափավոր մուսուլմանները թշնամաբար էին տրամադրված քրիստոնեությանը, սակայն ներկայումս տեսնելով իսլամիստ գրոհայինների վայրագությունները, նրանցից [...]
Խաղալիքների տոն Սան Դիեգոյում
ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքի <<The Rock Church>> եկեղեցին Կալիֆորնիա նահանգի կարիքավոր ընտանիքների համար կազմակերպել էր խաղալիքների տոն: Միջոցառումը ոչ միայն երեխաների, այլ ամբողջ ընտանիքի համար էր: Տոնակատարության ժամանակ ճաշկերույթ էր կազմակերպվել, մասնակիցներին բաժանել էին հագուստ, սննդամթերք, երեխաներին նվիրել էին ավելի քան 23 հազար խաղալիքներ: Եկեղեցու հովիվ Մայլս Մակֆերսոնի խոսքով խաղալիքների տոնը սիրված և սպասված միջոցառումներից է: << [...]







