Հալածվող քրիստոնյաներին աջակցող << Բառնաբաս>> հիմնադրամը հայտնել է, որ հավատքի համար քրիստոնյաներին հալածանքների ենթարկող տարբեր երկրներում մեծ արթնություն է սկսվել: Այն շրջաններում, որտեղ գործում են իսլամական զինված խմբավորումները, բազմաթիվ մուսուլմաններ արդեն կասկածի են ենթարկում իրենց հավատքը և ընդունում են Հիսուսին: Նախկինում Իրաքում չափավոր մուսուլմանները թշնամաբար էին տրամադրված քրիստոնեությանը, սակայն ներկայումս տեսնելով իսլամիստ գրոհայինների վայրագությունները, նրանցից շատերը քրիստոնեություն են ընդունում: Մեծ Եկեղեցի է կազմավորվել նաև Ալժիրում: 1980 թվականին Ալժիրում կային մի քանի հարյուր քրիստոնյաներ: Ներկայումս նրանց թիվը հասել է 60 հազարի: Քրիստոնյաների թիվը հատկապես մեծացել է 1991-2004 թվականներին, երբ զինված պայքար էր ընթանում կառավարության և իսլամիստ ապստամբների միջև, որին զոհ է գնացել ավելի քան 100 հազար մարդ: 2006 թվականին Ալժիրի իշխանությունները սահմանափակող օրենքներ ընդունեցին, սակայն քրիստոնեական եկեղեցին շարունակում է աճել: Իրանում կառավարությունը ջանում է խանգարել քրիստոնեության տարածմանը երկրում, սակայն հազարավոր իրանցի մուսուլմաններ քրիստոնեություն են ընդունում: Իշխանությունները բնակչությանը զգուշացնում են քրիստոնեության վտանգավորության մասին, ոստիկանությունը հետապնդում է հովիվներին և նորահավատներին , սակայն դա չի կանգնեցնում երկրում շարունակվող մեծ արթնությունը: Հաճախ բանտարկված քրիստոնյաների ավետարանության արդյունքում քրիստոնյա են դառնում ոչ միայն կալանավորները, այլ նաև բանտապահները: Մոտ ապագայում Չինաստանը կդառնա ամենամեծ թվով քրիստոնյաներ ունեցող երկիրը: Չինաստանում քրիստոնյաների թիվը հասել է ավելի քան 100 միլիոնի: Քրիստոնյաների թիվը գերազանցել է կոմունիստների թվին: Մեծ արթնություն է ապրում նաև Կուբան: Կղզու ողջ տարածքում բացվել են փոքր եկեղեցիներ: Աստվածաշունչ ունենալ ցանկացողների թիվը այնքան է մեծացել, որ եկեղեցիները դժվարությամբ են կարողանում բոլորին ապահովել Սուրբ Գրքով: Սակայն Կուբայի կառավարությունը դեռևս թույլ չի տալիս կազմակերպել եկեղեցական դպրոցներ, քրիստոնեական ծրագրեր վարել ռադիոյով կամ հեռուստատեսությամբ: