Christian Post-ի տեղեկացմամբ`Հնդկաստանում իրավապաշտպանները քրիստոնյաների պաշտպանության հանրագրի համար ստորագրություններ են հավաքում: Նրանք պաշտպանում են հարյուրավոր քրիստոնյաների, որոնց ստիպում են հինդուիզմ ընդունել և արգելում բացահայտ քրիստոնեություն դավանել: Չնայած երկրի սահմանադրությամբ երաշխավորված հավատքի ազատությանը, Բաստար վարչական շրջանի ղեկավարությունը որոշում է ընդունել,համաձայն որի արգելվում է բացահայտ դավանել քրիստոնեությունը: Այդ շրջանում քրիստոնյաների դեմ հարձակումներ են կատարվում, կեղծ պատճառներով նրանց ձերբակալում են, տուգանքների ենթարկում, զրկում ջրից և սննդամթերքներից, ստիպում հինդուիզմ ընդունել:Կաթոլիկ եպիսկոպոս Ֆելիքս Մաչադոյի կարծիքով քրիստոնյաների վրա նման ճնշումները բացատրվում են հինդուիզմի թուլացմամբ, ինչը Հնդկաստանի իշխանությունները համարում են ազգային ինքնագիտակցության համար սպառնալիք: