Kyodo գործակալության տեղեկացմամբ` Հյուսիսային Կորեայում Գլխավոր դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել Կանադայի քաղաքացի, ազգությամբ կորեացի հովիվ Լիմ Հյուն Սուին: 60-ամյա հովիվը, ով միսիոներական և բարեգործական նպատակներով ավելի քան հարյուր անգամ այցելել էր Հյուսիսային Կորեա, բանտարկվել է այս տարվա հունվարին:Նրան մեղադրում են իշխանափոխություն կատարելու փորձի համար: Հուլիսին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հովիվ Սուն <<ընդունել>> էր իր մեղքը: Մեղադրող կողմի համաձայն` հովիվը լրտեսական նպատակներով տեսախցիկով նկարահանումներ էր կատարել: