Բրիտանացի տիեզերագնաց Թիմոթի Պիկը Սուրբ Ծնունդը ավանդական պուդինգով տոնելու է միջազգային տիեզերակայանում: «Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ հեռախոսով անպայման շնորհավորելու եմ հարազատներիս: Ես տոնական պուդինգ կունենամ, որով կկիսվեմ մյուս տիեզերագնացների հետ» -ասել էր Թիմոթի Պիկը թռիչքի նախօրեին Բայկոնուրի տիեզերագնացների պատրաստման կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Սոյուզ 19M» տիեզերանավը միջազգային տիեզերակայան է ուղևորվել դեկտեմբերի 15-ին: Միջազգային անձնակազմի անդամներն են Ռուսաստանից` Յուրի Մալիչենկոն, ԱՄՆ-ից ` Թիմոթի Կոպրան և Մեծ Բրիտանիայից`Թիմոթի Պիկը: Նրանք ուղեծրում անցկացնելու են 7 ամիս: Թիմոթի Պիկը առաջին բրիտանացի տիեզերագնացն է միջազգային տեիզերակայանում: