ԱՄՆ-ի Հավատքի և կրոնական համոզմունքների ազատության հանձնաժողովը Էրիթրեայի իշխանություններից պահանջել է ազատ արձակել Էրիթրեայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Աբունե Անտոնիոսին, ով անօրինական ձերբակալվել է 10 տարի առաջ: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Ջորջը այդ երկրի կառավարությունից պահանջել է << անմիջապես ազատ արձակել պատրիարքին և թույլ տալ անցնել իր հոգևոր պաշտոնի կատարմանը>>: Նշենք, որ պատրիարք Անտոնիոսը գտնվում է տնային կալանքի տակ այն բանից հետո, երբ կառավարությունից պահանջել էր ազատ արձակել քաղբանտարկյալներին և մերժել էր եկեղեցուց հեռացնել իշխող վարչակազմին դեմ 3 հազար անդամների: Տեղեկացնենք, որ Էրիթրեայի նախագահ Իսայաս Աֆեվերկին երկիրը ղեկավարում է 1993թվականից: Նա Էրիթրեայի ուղղափառ եկեղեցու անդամ է , սակայն գինեմոլ է և դիկտատոր: Միայն վերջին մի քանի տարիներին Էրիթրեայում ձերբակալել են և կտտանքների ենթարկել բազմաթիվ բողոքական քրիստոնյաների: Երկրի կառավարությունը այս քայլերին է գնում` վախենալով բնակչության քաղաքական և հոգևոր միաբանվելուց: