TBN Armenia

About TBN Armenia

This author has not yet filled in any details.
So far TBN Armenia has created 1249 blog entries.

Հրապարակվել է  Իրաքում  ՄԱԿ-ի առաքելության  հաշվետվությունը

Իրաքում ՄԱԿ-ի առաքելության  և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով  գլխավոր կոմիսարի վարչության  ներկայացրած հաշվետվության համաձայն  2014 թվականից մինչ օրս  Իրաքում զոհվել է 18 հազար մարդ, 3500 կանայք և երեխաներ  գերի են <<Իսլամական պետություն>> խմբավորման մոտ: Ավելի քան 36 հազար մարդ վիրավորվել է, իսկ 3 միլիոն  մարդ  զրկվել է բնակության վայրից: Հաճախ  սպանությունների և առևանգումների զոհ են [...]

By |2016-01-25T13:03:13+04:00January 25th, 2016|Նորություններ|0 Comments

Քրիստոնյաները և մուսուլմանները միասնական բողոքում են ահաբեկչության դեմ

Fides գործակալության համաձայն` Ինդոնեզիայի մայրաքաղաք  Ջակարտայում  քրիստոնյաները և մուսուլմանները ահաբեկչության դեմ  բողոքի միասնական ցույց էին կազմակերպել: Ցուցարարները իրենց զայրույթն էին արտահայտում <<Իսլամական պետության>> հետ կապ ունեցող մահապարտ ահաբեկչի  իրականացրած պայթյունի վերաբերյալ, որին զոհ է գնացել 12 մարդ: Բողոքի ակցիային մասնակցում էր ավելի քան10 հազար մարդ: << Մենք ցավում ենք ահաբեկչության զոհերի համար, աղոթում ենք  նրանց [...]

By |2016-01-25T12:55:55+04:00January 25th, 2016|Նորություններ|0 Comments

Լոնդոնի իսլամական դպրոցում շարիաթի պատիժների մասին են սովորեցնում 

Մեծ Բրիտանիայի կրթական տեսչությունը  ստուգումների ժամանակ Արևելյան Լոնդոնի իսլամական դպրոցում  դասագիրք է գտել, որում կոչ է արվում  իրականացնել շարիաթով  նախատեսված  պատիժները, այդ թվում քարկոծումը: Այս մասին տեղեկացնում է Daily Mail թերթը: Մուսուլմանական այդ դպրոցում  սովորում են  11-ից մինչև 16 տարեկան 158 տղաներ: Ուսման տարեկան վարձը կազմում է 3400 ֆունտ ստեռլինգ: Տնօրինությունը պնդում է, որ  դպրոցում  [...]

By |2016-01-25T12:19:35+04:00January 25th, 2016|Նորություններ|0 Comments

Նայրոբիում մահացել է քրիստոնյաներին փրկած մուսուլմանը

BBC-ի տեղեկացմամբ`Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի հիվանդանոցում մահացել է  մուսուլման ուսուցիչ Սալահ Ֆարահը, ով  մարմնով  ծածկել էր քրիստոնյա ուղևորներին  <<Աշ Շաբաբ>> խմբավորման  գրոհայինների  հրազենային կրակոցներից: Նախորդ տարվա  դեկտեմբերին  Քենիայի Մանդերա քաղաքում  իսլամիստները  հարձակվել էին ավտոբուսի վրա, որում գտնվել էր Սալահ Ֆարահը: Գրոհայինները  մուսուլման ուղևորներին կոչ էին արել  առանձնանալ, սակայն մի քանի մուսուլման ուղևորներ, այդ թվում Ֆարահը, մերժել [...]

By |2016-01-25T12:10:36+04:00January 25th, 2016|Նորություններ|0 Comments

Ժամանակն է քրիստոնյաներին պաշտպանելու գործուն միջոցներ ձեռնարկել

Միջազգային  հետազոտական մի շարք կազմակերպությունների տվյալներով  ներկայումս   ամբողջ աշխարհում հալածանքների և ճնշումների է  ենթարկվում  ավելի քան 100 միլիոն քրիստոնյա: Այս իրավիճակը մեկնաբանել է  Համաշխարհային քրիստոնեական  խորհրդի  վարչության  ղեկավար Յան Վոլկովը .<<Արդի աշխարհում   քրիստոնյաները ամենից շատ են հալածվում  հավատքի համար:  Քրիստոնյաների վիճակը և նրանց դեմ իրականացվող հալածանքները   հասել են այն մակարդակին, որ  այլևս հնարավոր չի միայն [...]

By |2016-01-25T11:40:03+04:00January 25th, 2016|Նորություններ|0 Comments

Ավելացել են  բռնարարքները Հնդկաստանի քրիստոնյաների դեմ

<<Catholic Secular Forum >> քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության Հնդկաստանում քրիստոնյաների հալածանքների վերաբերյալ հրապարակած զեկույցի  համաձայն 2015 թվականին  քրիստոնյաների  դեմ կատարվել է  ավելի քան 200  հանցահործություններ և բռնարարքներ: Սպանել են բողոքական 7 հովվի, ընդհանուր թվով տուժել են 8 հազար քրիստոնյաներ: Զեկույցի համաձայն հարձակումները  իրականացրել են  հինդու ծայրահեղականները, որոնց գաղափարախոսության համաձայն Հնդկաստանը միայն հինդուների համար է: Այս  գաղափարախոսության [...]

By |2016-01-21T13:51:48+04:00January 21st, 2016|Նորություններ|0 Comments

Ալ Քաիդայի գրոհայինները  առևանգել են միսիոներ տարեց ամուսինների

Հայտնի է դարձել, որ հունվարի 15-ի երեկոյան Բուրկինա Ֆասոյի հյուսիսում Ալ Քաիդայի գրոհայինները առևանգել են  միսիոներ տարեց ամուսինների` բժիշկ Քեն Էլիոտին և նրա կնոջը` Ջոսելինին: Այս մասին տեղեկացնում է Christian Today-ը:  Ամուսինները Ավստրալիայի քաղաքացիներ են և1972 թվականից բնակվում են Բուրկինա- Ֆասոյի հյուսիսում գտնվող Ջիբո փոքր քաղաքում: Նրանք արդեն ութսուն տարեկան են:  Էլիոտ ամուսիններին առևանգել են  [...]

By |2016-01-21T13:47:25+04:00January 21st, 2016|Նորություններ|0 Comments

Ֆրանսիայում ավելացել են կրոնական հողի վրա կատարված հարձակումները

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևի  հայտարարության համաձայն երկրում հաճախակի են դարձել կրոնական հողի վրա  հարձակումները և այդ բռնարարքներից  տուժում են քրիստոնյաները, մուսուլմանները և հրեաները: La Croix  թերթին տված  հարցարզույցի ժամանակ նախարարը հայտնել էր, որ 2015 թվականին  810 հարձակում է գրանցվել քրիստոնեական տաճարների և գերեզմանատների վրա, որը 20%-ով ավելի է 2014 թվականին կատարված հարձակումներից: Հակամուսուլմանական [...]

By |2016-01-21T13:36:01+04:00January 21st, 2016|Նորություններ|0 Comments
Go to Top