Ֆիլիպինցի երեխաները դիտել են քրիստոնեական մուլտֆիլմի նոր սերիան
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում ավելի քան 10 հազար երեխաներ դիտել են <<Սուպեր գիրքը>> մուլտֆիլմի << Սուրբ Ծնունդը>> տոնական սերիան: Ցուցադրման կազմակերպիչների խոսքով երեխաներին և ծնողներին շատ էր դուր եկել ֆիլմը: << Հուսով ենք, որ հնարավորություն կունենանք դիտել մյուս սերիաները, որոնք կօգնեն երեխաներին սովորեցնել Աստծո խոսքը: << Սուպեր գիրքը>> մուլտֆիլմի շնորհիվ մեր երեխաները կարող են հասկանալ [...]
Վաշինգտոնում կայացել է ազգային աղոթքի նախաճաշը
Փետրվարի 4-ին Վաշինգտոնի << Հիլթոն>> հյուրանոցում կայացել էր ազգային աղոթքի նախաճաշը, որը կազմակերպել էին քրիստոնեական Fellowship Foundation կազմակերպությունը և Կոնգրեսի երկու պալատները: Հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթում նախագահ Բարաք Օբաման մեջբերել էր Պողոս առաքյալի խոսքերը. << Որովհետև Աստված չտվեց մեզ երկչոտության հոգի, այլ զորության, սիրո և զգաստության >> (2-րդ Տիմոթեոս 1:7): Նախագահը ասել էր. << [...]
Ցարական ընտանիքի բժշկին դասել են սրբերի շարքը
Եպիսկոպոսական ժողովի որոշմամբ Ռուս ուղղափառ եկեղեցին կայսր Նիլոլայ II-ի և նրա ընտանիքի պալատական բժիշկ Եվգենի Բոտկինին դասել է սրբերի կարգը: Այս մասին հայտնել է Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի վարիչ, միտրոպոլիտ Իլարիոնը: Եվգենի Բոտկինը ռուս հայտնի բժիշկ Սերգեյ Բոտկինի որդին է, ում անունով կոչվում է Մոսկվայի քաղաքային կլինիկական հիվանդանոցը: 1918 թվականին Եկատերինբուրգում, 53 տարեկանում [...]
Թուրքիայի դեսպանը վերադարձել է Վատիկան
Reuters-ի համաձայն`ավելի քան 10 ամիս անց Թուրքիան իր դեսպանին վերադարձրել է Վատիկան: Այն բանից հետո, երբ նախորդ տարվա ապրիլին Հռոմի Պապը Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունները ճանաչել էր որպես ցեղասպանություն, թուրքական կառավարությունը բողոքել էր և ետ էր կանչել Վատիկանում Թուրքիայի դեսպանին: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Թանջու Բիլջիկի խոսքով դեսպանին վերադարձնելու որոշումը կայացվել է այն [...]
Կուբայում հանդիպելու են Հռոմի Պապը և Պատրիարք Կիրիլը
Համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է Ֆրանցիսկ I Պապի և Պատրիարք Կիրիլի առաջիկա հանդիպումը, որը տեղի է ունենալու փետրվարի 12-ին Կուբայի մայրաքաղաք Հավանայի հարևանությամբ գտնվող Խոսե Մարտի օդանավակայանում: Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդիի հայտարարության համաձայն հանդիպումը տևելու է ավելի քան 2 ժամ: Մոսկվայի պատրիարքությունը և Սուրբ Գահը հուսով են , որ եկեղեցական առաջնորդների պատմական այս հանդիպումը [...]
Պատրիարք Կիրիլը հարուստներին համեստության կոչ է արել
Ռուսաստանի Դաշնային խորհրդում տեղի ունեցած խորհրդարանական հանդիպումների ժամանակ Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը նախատել է այն ռուսաստանցիներին, ովքեր ի ցույց են դնում իրենց հարստությունը: << Եթե խոշոր միջոցներ ունեցող անձինք մտածեին ոչ միայն շքեղ ավտոմեքենաներ կամ էլ բազմահարկ առանձնատներ ունենալու մասին, այլ նաև, թե ինչպես են այդ ամենին նայում իրենց կողքին ապրողները, ապա հնարավոր [...]
Ավստրալիայի եկեղեցիները ապաստանում են փախստականներին
ВВС-ի տեղեկացմամբ` Ավստրալիայի եկեղեցիները հայտարարել են, որ պատրաստ են օթևան տալ փախստականներին, որոնց արտաքսելու են Նաուրու կղզում գտնվող փախստականների ճամբարը: Ավստրալիայի Գերագույն դատարանի ընդունած վճռի համաձայն անօրինական գաղթականներին արտաքսելու են հարևան կղզի պետություններում գտնվող ճամբարները: Արտաքսելու են առնվազն 250 փախստականի, որոնցից 37-ը երեխաներ են: Բրիսբենի անգլիկան եկեղեցու ներկայացուցիչ Պիտեր Քետը հայտարարել էր, որ արտաքսված փախստականներին [...]
Հինդու արմատականները շարունակում են հալածել քրիստոնյաներին
Հնդկաստանի հյուսիսային Ռամդար քաղաքում ավելի քան 200 հինդու արմատականները ներխուժել էին 26-ամյա քրիստոնյա Ավադեշ Սավիտի տունը: Նրան կեղծ մեղադրանք էին ներկայացրել երեք հինդուների քրիստոնեության դարձնելու համար, որից հետո քրիստոնյա երիտասարդին դուրս էին բերել տանից, տարել հարևան Օրայ քաղաքը և հրապարակայնորեն նվաստացրել: Սափրել էին Սավիտի գլուխը, նստեցրել էշի վրա և ծաղր ու ծանակի ենթարկելով պտտեցրել ամբողջ [...]







