Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում ավելի քան 10 հազար երեխաներ դիտել են <<Սուպեր գիրքը>> մուլտֆիլմի << Սուրբ Ծնունդը>> տոնական սերիան: Ցուցադրման կազմակերպիչների խոսքով երեխաներին և ծնողներին շատ էր դուր եկել ֆիլմը: << Հուսով ենք, որ հնարավորություն կունենանք դիտել մյուս սերիաները, որոնք կօգնեն երեխաներին սովորեցնել Աստծո խոսքը: << Սուպեր գիրքը>> մուլտֆիլմի շնորհիվ մեր երեխաները կարող են հասկանալ ինչն է լավ և ինչն է վատ>>-ասել էր ծնողներից մեկը: Միջոցառումը կազմակերպել էր քաղաքային իշխանության սոցիալական մատակարարման բաժինը, որի տնօրեն Մարիա Թերեզա Մարիանոն նշել էր.<<Մեր հիմնական նպատակն է երեխաներին սովորեցնել գնահատել բարին և լավ վարքագիծ ունենալ: Կարծում եմ այս մուլտֆիլմը մեզ կարող է օգնել այդ հարցում>>: