Ռուսաստանի Դաշնային խորհրդում տեղի ունեցած խորհրդարանական հանդիպումների ժամանակ Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը նախատել է այն ռուսաստանցիներին, ովքեր ի ցույց են դնում իրենց հարստությունը: << Եթե խոշոր միջոցներ ունեցող անձինք մտածեին ոչ միայն շքեղ ավտոմեքենաներ կամ էլ բազմահարկ առանձնատներ ունենալու մասին, այլ նաև, թե ինչպես են այդ ամենին նայում իրենց կողքին ապրողները, ապա հնարավոր է հոգեբանական մթնոլորտը մեր երկրում ավելի լավը լիներ>>-հայտարարել էր Պատրիարքը: Նա վերադարձել էր Շվեյցարիայում կայացած ուղղափառ առաջնորդների աշխատանքային հանդիպումից և ներկաների հետ կիսվել էր այդ երկրից ստացած իր տպավորություներով: << Այնտեղ ոչ ոք չի ցուցադրում իր հարստությունը>>-ասել էր Ռուս եկեղեցու առաջնորդը: