Փետրվարի 4-ին Վաշինգտոնի << Հիլթոն>> հյուրանոցում կայացել էր ազգային աղոթքի նախաճաշը, որը կազմակերպել էին քրիստոնեական Fellowship Foundation կազմակերպությունը և Կոնգրեսի երկու պալատները: Հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթում նախագահ Բարաք Օբաման մեջբերել էր Պողոս առաքյալի խոսքերը. << Որովհետև Աստված չտվեց մեզ երկչոտության հոգի, այլ զորության, սիրո և զգաստության >> (2-րդ Տիմոթեոս 1:7): Նախագահը ասել էր. << Իմ հավատքը ինձ ասում է, որ չպետք է վախենալ մահից, որովհետև Հիսուսին ընդունելը մաքրում է մեղքերից և հավիտենական կյանք խոստանում: Հավատքը հզոր միջոց է վախի դեմ: Աստված հավատացյալներին տվել է իշխանություն, սեր, զգաստ միտք, որոնք անհրաժեշտ են ցանկացած վախ հաղթահարելու համար: Ներկա անհանգիստ ժամանակներում Հիսուսը մեզ հետ է, զորացնում է մեր միտքը, մաքրում մեր սրտերը>>: Ավանդաբար աղոթքի նախաճաշին ներկա են գտնվում ավելի քան երեք հազար հյուրեր` քաղաքական գործիչներ, կրոնական հարանվանությունների առաջնորդներ, հսարակական, մշակութային գործիչներ մոտ 100 երկրներից: