Եկեղեցական արարողություններ նահատակված ղպտի քրիստոնյաների հիշատակին
Եգիպտոսում և աշխարհի այլ վայրերում արարողություններ են կատարվել` նվիրված մեկ տարի առաջ իսլամիստների կողմից Լիբիայում գլխատված ղպտի 21 քրիստոնյաների հիշատակին: Եգիպտոսում պատարագ են մատուցել Էլ Մինիա նահանգի Սամալոտ թեմում, քանի որ ծնունդով այդ վայրից էին նահատակված քրիստոնյաները: Պատարագին մասնակցել են մեծ թվով ղպտի եպիսկոպոսներ և քահանաներ: Ղպտի նահատակների հիշատակը հարգել են նաև Լոնդոնի Վեստմինստրյան պալատում, [...]







