<<Живая Вера>> կայքի համաձայն` Ռուսաստանի Ավետարանական հավատքի քրիստոնյաների միության առաջնորդ, եպիսկոպոս Սերգեյ Ռյախովսկին Հռոմի Պապի և Պատրիարք Կիրիլի հանդիպման նախաշեմին կաթոլիկ կայքերից մեկի համար մեկնաբանել էր առաջիկա հանդիպումը: <<Պապի և Պատրիարք Կիրիլի հանդիպումը իրոք պատմական է, որին սպասում են արդեն հազար տարի: Այդ հանդիպումը առաջին քայլն է միաբանության` քննարկելու ժամանակակից աշխարհի համար կարևորագույն հարցերը: Այսօր Եկեղեցին կանգնել է բազմաթիվ մարտահրավերների առջև: Դրանք ոչ միայն պատերազմներն են և հալածանքները, այլ նաև սոցիալական և արժեքային մարտահրավերները: Տեսնում ենք, որ Եվրոպայում և ԱՄՆ-ում ոչ միայն օրինականացրել են միասեռ կապերը, այլ նաև թույլատրել են նման զույգերին երեխաներ որդեգրել: Եկեղեցիների առաջնորդների այդ հանդիպման ժամանակ կքննարկվեն վերոնշյալ հարցերը, սակայն գլխավոր թեման Եկեղեցու նկատմամբ հալածանքներ են : Կարծում եմ, որ այդ հարցը շատ կարևոր է: Առաջիկայում քրիստոնյաների հալածանքներին նվիրված միջազգային համաժողով է անցկացվելու, որին մասնակցելու են ուղղափառ, կաթոլիկ և բողոքական հոգևոր առաջնորդները: Մենք գիտենք, որ Ֆրանցիսկ I-ը Վատիկանում ընդունում է բողոքական եկեղեցիների պատվիրակությունների, նրանց հետ եղբայրական հարաբերություններ է կառուցում: Ես ուրախ եմ, որ Պատրիարք Կիրիլը ևս խաղաղարարի դեր է կատարում: Շատ լավ կլինի, եթե վերանա լարվածությունը այդ երկու ազդեցիկ եկեղեցիների միջև: Հիսուս Քրիստոսը ասել է.<<… որ մեկ լինեն, ինչպես մենք էլ մեկ ենք>> (Հովհաննես17:22) Այն ամենին, ինչը հանգեցնում է քրիստոնյաների միաբանությանը մենք աջակցում ենք>>: