Եգիպտոսում և աշխարհի այլ վայրերում արարողություններ են կատարվել` նվիրված մեկ տարի առաջ իսլամիստների կողմից Լիբիայում գլխատված ղպտի 21 քրիստոնյաների հիշատակին: Եգիպտոսում պատարագ են մատուցել Էլ Մինիա նահանգի Սամալոտ թեմում, քանի որ ծնունդով այդ վայրից էին նահատակված քրիստոնյաները: Պատարագին մասնակցել են մեծ թվով ղպտի եպիսկոպոսներ և քահանաներ: Ղպտի նահատակների հիշատակը հարգել են նաև Լոնդոնի Վեստմինստրյան պալատում, որտեղ հիշատակի աղոթք էր անցկացվել: Աղոթքին ներկա էին եղել Բրիտանական խորհրդարանի երկու պալատների անդամները: Նշենք, որ Ղպտի եկեղեցու Պատրիարք Թավադրոս 2-րդը նահատակվածներին դասել է սրբերի կարգը, իսկ փետրվարի 15-ը հայտարարել նրանց հիշատակի օր: