Պատրիարք Կիրիլի և Հռոմի Պապի հանդիպման ժամանակ կողմերը անդրադարձել են Եվրոպայի իրավիճակին և զգուշացրել են ինտեգրացիայից, որի ժամանակ հաշվի չի առնվում հավատացյալների իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունը: Հանդիպման արդյունքում ստորագրված հռչակագրում ասված է. <<Եվրոպական ինտեգրացիայի գործընթացը շատերի կողմից ընդունվեց որպես խաղաղության և անվտանգության երաշխիք: Սակայն մենք զգուշացնում ենք նման ինտեգրացիայից, որի ժամանակ չի հարգվում կրոնական ինքնությունը: Մենք համոզված ենք, որ Եվրոպան կարիք ունի հավատարիմ մնալ քրիստոնեական արմատներին: Արևմտյան և Արևելյան Եվրոպայի քրիստոնյաներին կոչ ենք անում միավորվել Հիսուսին և Ավետարանը վկայելու համար, որպեսզի Եվրոպան պահպանի երկու հազար տարվա քրիստոնեական ավանդույթների արդյունքում ձևավորված իր հոգևոր արժեքները >>: