Մեքսիկայում Հռոմի Պապը այցելել է երկրի ամենաաղքատ նահանգներից մեկը` Չյապասը, որի բնակչությունը հիմնականում հնդկացիներ են և Սան Կրիստոբալ դե լաս Կասոս քաղաքում պատարագ էր մատուցել: Արարողության ժամանակ Ֆրանցիսկ I-ը Մեքսիկայի հանրությանը կոչ էր արել ներողություն խնդրել հնդկացի ժողովուրդներից ` իրենց բնակավայրերից արտաքսելու և հասարակական կյանքից մեկուսացնելու համար: << Հրաշալի կլինի, եթե սովորենք ներողություն խնդրել>>-ասել էր Պապը: Ֆրանցիսկ I-ը դատապարտել էր բնիկ հնդկացիներին պատկանած հողային տարածքներից նրանց արտաքսումը այն մարդկանց կողմից, ովքեր գլուխները կորցրել են իշխանությունից, ֆինանսներից և ժամանակակից աշխարհի շուկայական օրենքներից: Չյապաս նահանգից հետո Պապը այցելելու է Միչոական նահանգը, որտեղ հատկապես ակտիվորեն է գործում մաֆիան, իսկ հետո մեկնելու է Չիուայա նահանգի Սյուդադ Խուարես քաղաքը, որը սպանությունների թվով արդեն մի քանի տարի շարունակ համարվում է աշխարհի ամենավտանգավոր քաղաքը: Կաթոլիկ Հովվապետը այցելելու է քաղաքի բանտը: