AgionOros կայքի տեղեկացմամբ` Թուրքիայի Հանրապետական-ժողովրդական ընդդիմադիր խոշոր կուսակցության անդամ, Իզմիր քաղաքից Թուրքիայի խորհրդարանի կին պատգամավոր Սելին Սայե Բոկեն քրիստոնեություն է ընդունել: Թուրքական լրատվամիջոցներին տված հարցարզույցում << դուք քրիստոնյա եք>> հարցին պատասխանել էր, որ իրոք ընդունել է քրիստոնեություն և ուղղափառ քրիստոնյա է: Սելինը ծագումով Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ շրջանից է, որի բնակչության մեծ մասը ուղղափառ արաբալեզու քրիստոնյաներ են, ովքեր թուրքական կառավարության ճնշումների և հալածանքների պատճառով ստիպված են թաքցնել իրենց կրոնական պատկանելությունը: Սելին Սայե Բոկեն մկրտվել է Հաթայ նահանգի Իսկենդերուն քաղաքի Անտիոքի Ուղղափառ եկեղեցուն պատկանող տաճարում: Սելինը չի վախենում հրապարակավ դավանել իր հավատքը, չնայած բազմաթիվ քննադատություններին և բացասական արձագանքներին: