Yearly Archives: 2016

Նիկ Վույչիչը  կայցելի Ուկրաինա, Ռուսաստան և Բելառուս

Միջազգային հայտնի քարոզիչ Նիկ Վույչիչը  ապրիլի 7-ին  Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Սպորտի պալատում << Կյանք առանց սահմանների>> թեմայով  հանդիպում է անցկացնելու: Նիկ Վույչիչը միայն մեկ ելույթ է ունենալու Կիևում, որից հետո  այցելելու է Ռուսաստան և Բելառուս: Այդ առնչությամբ հրապարակած տեսաերիզում  Վույչիչը ասում է. << Բարեկամներ անհամբերությամբ եմ սպասում Ռուսաստան վերադառնալուն: Ես ձեզ հետ կիսվելու եմ  իմ [...]

By |2016-03-10T14:25:43+04:00March 10th, 2016|Նորություններ|0 Comments

Սերբիայի նախագահը քրիստոնյաներին պաշտպանելու կոչ է արել

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Սերբիայի նախագահ Թոմիսլավ Նիկոլիչին պարգևատրել են <<Ուղղափառ ժողովուրդների  միասնություն>> միջազգային հիմնադրամի  ամենամյա մրցանակով,  որին արժանանում են  պետության ղեկավարները, ուղղափառ եկեղեցիների առաջնորդները, հասարակական և մշակույթի ոլորտի գործիչները հասարակության կյանքում քրիստոնեական արժեքների հաստատաման և տարածման համար: Պարգևատրման արարողությունից հետո կայացած մամուլի ասուլիսում Թոմիսլավ Նիկոլիչը միջազգային հանրությանը կոչ էր արել  միավորվել` քրիստոնյաներին պաշտպանելու  դաժան [...]

By |2016-03-10T14:23:51+04:00March 10th, 2016|Նորություններ|0 Comments

Դ. Տրամպը զգուշանում է իսլամի հետևորդներից

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Տրամպը  հայտարարել է, որ իսլամի հետևորդները ատում են ԱՄՆ-ին: << Կարծում եմ իսլամը ատում է մեզ: Անհրաժեշտ է զգույշ լինել  մեր երկիր մարդկանց ընդունելիս>>-նշել էր Տրամպը մամուլի ասուլիսի ժամանակ: Լրագրողի հարցին, թե արդյոք նա  ի նկատի ունի արմատական իսլամը  Տրամպը դրական էր պատասխանել և հավելել, որ շատ դժվար է [...]

By |2016-03-10T14:21:30+04:00March 10th, 2016|Նորություններ|0 Comments

Վրաստանի ամուսնության վերաբերյալ սահմանադրական հոդվածում ուղղում են մտցնելու

Վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ`Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է ուղղում մտցնել  <<ամուսնություն>> հասկացության  սահմանադրական հոդվածում: Ուղղման  համաձայն << ամուսնությունը միություն է տղամարդու և կնոջ միջև>>: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ,  <<Վրացական երազանք>> կառավարող կոալիցիայի առաջնորդ Գրիգորի Կվիրիկաշվիլին: Նրա կարծիքով  սահմանադրական հոդվածում  ուղղումը ավելի կամրապնդի ամուսնություն  հասկացության բացատրությունը, որը շարադրված  է Քաղաքացիական օրենսգրքում: Ներկայումս Վրաստանի Սահմանադրության մեջ [...]

By |2016-03-10T14:12:41+04:00March 10th, 2016|Նորություններ|0 Comments

Քաղկեղից բուժվելուց հետո  մուսուլմանը քրիստոնյա է դարձել

 Հնդիկ մուսուլման  Սանջայը  քաղցկեղից  բժշկվելուց  հետո քրիստոնեություն է   ընդունել: Սանջայը  իր կյանքը տվել է Հիսուսին և չնայած  հալածանքներին   Ավետարան է քարոզում: Նա հիմնել է ավելի քան 50 տնային եկեղեցիներ  և քրիստոնեության է դարձրել  հարյուրավոր մարդկանց: Նրա ուղին դեպի քրիստոնեություն սկսվել էր  Կալկաթայի հիվանդանոցում, որտեղ քիմիոթերապիայի կուրս  էր ընդունում: << Ես լալիս էի, մտքումս անընդհատ մի [...]

By |2016-03-09T15:51:17+04:00March 9th, 2016|Նորություններ|0 Comments

Սիրիայի քրիստոնյա հովիվը լավատես է ապագայի հանդեպ

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի << Միություն>> եկեղեցու հովիվ Էդվարդ Ավաբդեհը Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ Christian Today-ին տված հարցազրույցում  հայտարարել էր, որ չնայած 5 տարի շարունակվող արյունահեղ պատերազմին և իսլամիստ գրոհայինների դաժանություններին  Եկեղեցին կենդանի է  և  նախկինից ավելի ակտիվ է գործում:<<Այս ճգնաժամի պայմաններում Աստված  դիպչում է մեր սրտերին, մարդիկ խոնարհություն են սովորում  և մենք շնորհակալ ենք Տիրոջը: [...]

By |2016-03-09T15:49:26+04:00March 9th, 2016|Նորություններ|0 Comments

Ֆրանսիայում եկեղեցի են բացել իրաքցի փախստական քրիստոնյաների  համար

Փարիզի հարևանությամբ գտնվող Արնուվիլ քաղաքում իրաքցի քրիստոնյաների համար եկեղեցի են բացել: Բացման հանդիսավոր արարողությունը կատարել էր Քաղդեա-կաթոլիկ եկեղեցու պատրիարք, Բաղդադի արքեպիսկոպոս  Լուիս  Ռաֆաել Սակոն:  Նա շնորհակալություն էր հայտնել Ֆրանսիայի կառավարությանը  իրաքցի փախստական քրիստոնյաներին օգնելու համար: Դիմելով իրաքցի քրիստոնյաներին  Պատրիարքը  կոչ էր արել շնորհակալ լինել և բարի վերաբերմունք դրսևորել  իրենց ապաստան տված Ֆրանսիայի իշխանություններին: <<Դարձեք Ֆրանսիայի  [...]

By |2016-03-09T15:46:08+04:00March 9th, 2016|Նորություններ|0 Comments

Ֆ. Գրեհեմ. մեր սերունդները պետք է ապրեն Աստծուն հավատարիմ երկրում

Ամերիկացի հայտնի քարոզիչ Ֆրանկլին Գրեհեմը Facebook-ի  էջում  հերթական անգամ  քրիստոնյաներին կոչ է անում աղոթել ԱՄՆ-ի և նախագահական առաջիկա ընտրությունների  համար : Այս մասին տեղեկացնում է  invictory կայքը: << Միայն Աստված կարող է փրկել Ամերիկային   ներկայիս  աշխարհիկ  աշխարհայացքից, որը հակառակ  է  աստվածաշնչյան արժեքներին>>-հայտարարել է Գրեհեմը:  Նա ամերիկացի քրիստոնյաներին կոչ է արել  աղոթել  ժողովրդի և երկրի ապագայի [...]

By |2016-03-09T15:44:43+04:00March 9th, 2016|Նորություններ|0 Comments
Go to Top