Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի << Միություն>> եկեղեցու հովիվ Էդվարդ Ավաբդեհը Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ Christian Today-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ չնայած 5 տարի շարունակվող արյունահեղ պատերազմին և իսլամիստ գրոհայինների դաժանություններին Եկեղեցին կենդանի է և նախկինից ավելի ակտիվ է գործում:<<Այս ճգնաժամի պայմաններում Աստված դիպչում է մեր սրտերին, մարդիկ խոնարհություն են սովորում և մենք շնորհակալ ենք Տիրոջը: Մեծ թվով մարդիկ հավատքի են գալիս>>-ասել էր հովիվը: Նա նշել էր, որ մտադիր չէ հեռանալ Սիրիայից: << Այս դժվարին պայմաններում, կարիքի ժամանակ մենք պետք է մնանք և ծառայենք մարդկանց: Ես և կինս պետք ենք մարդկանց, պետք է գտնվենք նրանց կողքին>>-հայտարարել էր հովիվ Ավաբդեհը: Նրա խոսքով հալածանքների և կարիքի պայմաններում եկեղեցին պետք է ավելի ակտիվ գործի և մոտենա մարդկանց: Հովիվ Էդվարդ Ավաբդեհը Սիրիայում համակարգում է ավելի քան 20 եկեղեցիների գործունեությունը: Վերջերս նոր եկեղեցի է բացվել Հոմս քաղաքից ոչ հեռու գտնվող բնակավայրում, որը պատերազմական գործողությունների կենտրոնում է և ամբողջովին ավերված է: Սակայն մարդիկ այդ պայմաններում փառաբանում են Տիրոջը, անձնական հանդիպում ունենում Աստծո հետ: Հովիվը նշել էր, որ չնայած հրետակոծություններին Դամասկոսի եկեղեցու կիրակնօրյա ծառայություններին ներկա է լինում ավելի քան 300 մարդ: Էդվարդ Ավաբդեհը լավատեսորեն է տրամարդված ապագայի նկատմամբ: Նա հուսով է, որ երկիրը կվերականգնվի, իսկ եկեղեցին կօգնի այդ գործում: << Եկեղեցին կմիավորի մարդկանց, կսովորեցնի ներել, սիրել, ընդունել և հաշտվել: Սա է մեր եկեղեցու առաջիկա խնդիրները>>- հայտարարել էր հովիվը: