Պակիստանի խորհրդարանում լրացուցիչ տեղեր են հատկացնելու կրոնական փոքրամասնություններին
Պակիստանի խորհրդարանի օրենքի և արդարադատության հարցերով մշտական հանձնաժողովի անդամները միաձայն հանդես են եկել կրոնական փոքրամասնություններին երկրի խորհրդարանում լրացուցիչ պատգամավորական տեղեր հատկացնելու օգտին: Այս օրինագիծը ներկայացվելու է խորհրդարանի քվեարկությանը: Օրենքի և արդարադատության հարցերով մշտական հանձնաժողովի որոշմամբ կրոնական փոքրամասնություններին լրացուցիչ 5 պատգամավորական տեղ է հատկացվելու: Երկուական տեղ Փենջաբ և Սինդ նահանգների խորհրդարաններում և մեկ տեղ Բելուջիստանում: Ներկայուս [...]






