Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Սերբիայի նախագահ Թոմիսլավ Նիկոլիչին պարգևատրել են <<Ուղղափառ ժողովուրդների միասնություն>> միջազգային հիմնադրամի ամենամյա մրցանակով, որին արժանանում են պետության ղեկավարները, ուղղափառ եկեղեցիների առաջնորդները, հասարակական և մշակույթի ոլորտի գործիչները հասարակության կյանքում քրիստոնեական արժեքների հաստատաման և տարածման համար: Պարգևատրման արարողությունից հետո կայացած մամուլի ասուլիսում Թոմիսլավ Նիկոլիչը միջազգային հանրությանը կոչ էր արել միավորվել` քրիստոնյաներին պաշտպանելու դաժան հալածանքներից աշխարհի տարբեր վայրերում:<< Ներկայումս մեծ սպառնալիքի տակ է հայտնվել քրիստոնեությունը: Մեր ժամանակներում, երբ բոլորը խոսում են հանդուրժողականության մասին, շատ երկրներում քրիստոնյաները ստիպված են թաքուն դավանել իրենց հավատքը>>-ասել էր Սերբիայի նախագահը: Նրա խոսքով ներկա սերունդը պետք է պահպանի և ապագա սերունդներին փոխանցի քրստոնեական արժեքները, ժառանգությունը և ավանդույթները: