Հնդիկ մուսուլման Սանջայը քաղցկեղից բժշկվելուց հետո քրիստոնեություն է ընդունել: Սանջայը իր կյանքը տվել է Հիսուսին և չնայած հալածանքներին Ավետարան է քարոզում: Նա հիմնել է ավելի քան 50 տնային եկեղեցիներ և քրիստոնեության է դարձրել հարյուրավոր մարդկանց: Նրա ուղին դեպի քրիստոնեություն սկսվել էր Կալկաթայի հիվանդանոցում, որտեղ քիմիոթերապիայի կուրս էր ընդունում: << Ես լալիս էի, մտքումս անընդհատ մի անուն էր պտտվում` Հիսուս Քրիստոսի անունը: Ֆիզիկապես շատ թույլ էի: Ուղղակի մտքումս աղոթում էի և ասում Նրան` ինձ կբժշկե՞ս >>- պատմում է Սանջայը: Որոշ ժամանակ անց Սանջայի ինքնազգացողությունը լավանում է: Բժիշկները հաստատում են, որ Սանջայը լիովին բժշկվել է քաղցկեղից: Դրանից հետո նա ընդունում է Քրիստոսին և մկրտվում: Նշենք, որ Արևմտյան Բենգալ նահանգը, որում բնակվում է Սանջայը համարվում է ավետարանությունից հեռու ընկած վայրերից մեկը: Սանջայը բժիշկ է, շարունակում է քարոզել Ավետարանը: Նրա խոսքով Աստված գերբնական ձևով պաշտպանում է և նա հավատարմորեն ծառայում է Ավետարանի տարածման գործին: