Yearly Archives: 2016

Աշխարհում մեծացել է  տնտեսական  անհավասարությունը

Աղքատության դեմ պայքարի Oxfam բարեգործական կազմակերպությունը ներկայացրել է տնտեսական անհավասարության վերաբերյալ  ավանդական զեկույցը, համաձայն որի  աշխարհի բնակչության  կեսի (մոտ 3.6 միլիարդ մարդ)  կարողությունը   հավասար է 62 ամենահարուստ  մարդկանց ունեցվածքին:  Զեկույցի համաձայն աշխարհի ամենահարուստ 62 մարդկանց  գրեթե կեսը ԱՄՆ-ի քաղաքացիներ են, 17-ը Եվրոպայից են, մյուսները Չինաստանից, Բրազիլիայից, Մեքսիկայից , ճապոնիայից և Սաուդյան Արաբիայից են:  Ի դեպ  [...]

By |2016-03-15T12:52:29+04:00March 15th, 2016|Նորություններ|0 Comments

Ավետարանության  մեծ ծառայություն Տեխասում

Charisma News-ի տեղեկացմամբ` Տեխաս նահանգի Առլինգտոն քաղաքի  <<AT &T>>  մարզադաշտում  տեղի էր ունեցել  ԱՄՆ-ում ավետարանական ամենազանգվածային ծառայությունը, որին ներկա էր  եղել  գրեթե 82հազար մարդ, իսկ 123 երկրներում ավելի քան 350 հազար մարդ ծառայությունը դիտել էր համացանցով կամ հեռուստատեսությամբ: Ավետարանական այս ծառայությունը կազմակերպել և անցկացրել էր Կալիֆորնիա նահանգի Ռիվերսայդ քաղաքի  <<Հունձք>> եկեղեցին, որի ավագ հովիվը հայտնի ավետարանիչ [...]

By |2016-03-15T12:50:53+04:00March 15th, 2016|Նորություններ|0 Comments

Իսլամիստները այրում են քրիստոնեական գրքերը

Fides -ի տեղեկացմամբ` <<Իսլամական պետություն>> խմբավորման  գրոհայինները  համացանցում տեսահոլովակ են տեղադրել, որում  պատկերված է, թե ինչպես են այրում քրիստոնեական գրքերը Իրաքի Մոսուլ քաղաքում: Իսլամիստ գրոհայինը  խարույկի մեջ է նետում  գրքերը, որոնց կազմերի վրա խաչեր են պատկերված: Տեսահոլովակը կոչվում է<Կրթության   հարցերով խորհուրդը  ոչնչացնում է  քրիստոնեական  կրթության հետ կապ ունեցող գրքերը>>:  Fides  գործակալության  Մոսուլի աղբյուրները տեղեկացրել են, [...]

By |2016-03-15T12:50:34+04:00March 15th, 2016|Նորություններ|0 Comments

Հռոմի Պապը կայցելի Լեհաստան

Վատիկանը պաշտոնապես հայտարարել է, որ  ընթացիկ տարվա հուլիսի 27-31-ը Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը  կայցելի Լեհաստան ` մասնակցելու Կրակովում կայանալիք  Երիտասարդության համաշխարհային օրվա միջոցառմանը: Չնայած Վատիկանը չի հաղորդել Պապի այցի  ծրագրի մասին, սակայն լեհական մամուլը արդեն տեղեկացնում է այցի որոշ մանրամասնությունների վերաբերյալ:  Առաջին օրը Ֆրանցիսկ I-ը հանդիպելու է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի , իսկ հետո  կաթոլիկ [...]

By |2016-03-15T12:50:13+04:00March 15th, 2016|Նորություններ|0 Comments

GNPI-ն նոր տեսահոլովակ է  նկարահանել

Good News Productions Intl (GNPI) ծառայության գործընկերները  12 երկրներից միասին տեսահոլովակ են նկարահանել, որում երգում են 117-րդ Սաղմոսը: GNPI-ի մամուլի ծառայության տեղեկացմամբ տեսահոլովակի ստեղծման աշխատանքներին մասնակցել են 12 ազգությունների ներկայացուցիչներ, ովքեր Սաղմոսը երգում են 8 լեզուներով: Տեսահոլովակում ներկայացված  են նաև  այդ ժողովուրդների երաժշտական գործիքները: << Մենք հուսով ենք, որ տեսահոլովակը դրական հույզեր կառաջացնի>>-ասել են  GNPI-ի ներկայացուցիչները: Նշենք, որ [...]

By |2016-03-15T12:49:42+04:00March 15th, 2016|Նորություններ|0 Comments

Օգնություն կարիքավոր ընտանիքներին

<<Գթասրտություն>> ուղղափառ  ծառայությունը Ռուսաստանի սննդամթերք արտադրող  հայտնի ընկերությունների հետ  իրականացնելու են  բարեգործական ակցիա, որը կոչվում է << Ի սրտե օգնիր  երեխաներին>>: Ակցիայի շրջանակներում Ռուսաստանի  տարբեր տարածաշրջաններում ավելի քան մեկ  ամսվա ընթացքում  անվճար սննդամթերք են բաժանելու կարիքավոր ընտանիքների  և մանկատների երեխաներին: << Գթասրտություն>>  կազմակերպության մամուլի ծառայությունը  հրապարակել է <<Русь>> պարենային հիմնադրամի նախագահ Վիկտորիա Կրիսկոյի հայտարարությունը, որում [...]

By |2016-03-14T13:05:20+04:00March 14th, 2016|Նորություններ|0 Comments

Ֆ. Մասում. քրիստոնյաները Իրաքի հասարակության անբաժանելի մասն են

Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը  Եգիպտոս կատարած այցի շրջանակներում  հանդիպել էր Ղպտի եկեղեցու Պատրիարք  Թավադրոս II-ի հետ: Հանդիպման ժամանակ նախագահը  հայտարարել էր, որ քրիստոնյաները հինավուրց  ժամանակներից    Իրաքի հասարակության   անբաժանելի մասն են  կազմում: Նրա խոսքով Իրաքի տարբեր վայրերում  կառուցված  հին տաճարները  վկայում են,  որ քրիստոնյաները դարեր շարունակ ապրել  են այդ տարածքում: Անդրադառնալով  <<Իսլամական պետություն>> խմբավորման  վայրագություններին, նախագահը [...]

By |2016-03-14T13:02:22+04:00March 14th, 2016|Նորություններ|0 Comments

Միտրոպոլիտ Արսենի. Եվրոպան անտարբեր է փախստականների ճակատագրի նկատմամբ

Agionօros  կայքի համաձայն`Մերձավոր Արևելքից  գաղթականներ ընդունելու պատճառով  Հունաստանի առանց այդ էլ քայքայված տնտեսությունը  հայտնվել է ավելի ծանր վիճակում: Այս պայմաններում Հունաստանի նկատմամբ  Եվրոպայի վերաբերմունքը  Ավստրիայի ուղղափառ թեմի  միտրոպոլիտ Արսենին անվանել է << ուղղակի ամոթալի>>: <<Kathpress>>  լրատվական գործակալությանը տված հարցազրույցում միտրոպոլիտը  նշել էր, որ   եվրոպական միասնությանը վտանգում է  անօրինական գաղթականության նկատմամբ Եվրամիության դիրքորոշումը: << Մշտապես  եվրոպացիները  [...]

By |2016-03-14T12:59:32+04:00March 14th, 2016|Նորություններ|0 Comments

Իտալացի համասեռամոլները երեխաներ որդեգրելու իրավունք են պահանջում

The Guardian թերթի տեղեկացմամբ`հազարավոր համասեռամոլներ  բողոքի ակցիա էին անցկացրել Հտոմում: Նրանք  բողոքում էին, որ  փետրվարի 25-ին  Իտալիայի սենատի կողմից հաստատված միասեռ ամուսնությունները օրինականացնող  օրենքից դուրս է բերված նման զույգերի կողմից երեխաներ որդեգրելու կետը: Համասեռամոլների կարծիքով ընդունված այդ օրենքը   շատ փոքր քայլ է  միասեռ  զույգերի իրավունքների  պաշտպանության հարցում:  Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին  ամուսնության և  որդեգրման [...]

By |2016-03-14T12:58:13+04:00March 14th, 2016|Նորություններ|0 Comments
Go to Top