Agionօros կայքի համաձայն`Մերձավոր Արևելքից գաղթականներ ընդունելու պատճառով Հունաստանի առանց այդ էլ քայքայված տնտեսությունը հայտնվել է ավելի ծանր վիճակում: Այս պայմաններում Հունաստանի նկատմամբ Եվրոպայի վերաբերմունքը Ավստրիայի ուղղափառ թեմի միտրոպոլիտ Արսենին անվանել է << ուղղակի ամոթալի>>: <<Kathpress>> լրատվական գործակալությանը տված հարցազրույցում միտրոպոլիտը նշել էր, որ եվրոպական միասնությանը վտանգում է անօրինական գաղթականության նկատմամբ Եվրամիության դիրքորոշումը: << Մշտապես եվրոպացիները միայն իրենց համար են հոգ տանում` խնդիրները բարդելով ուրիշների վրա: Դա կարող է դառնալ միացյալ Եվրոպայի վերջի սկիզբը>>-հայտարարել էր միտրոպոլիտը: Նա հայտարարել էր, որ ներկայումս Հունաստանը հումանիտար ճգնաժամ է ապրում: Երկրի տնտեսությունը ավերված է, զանգվածային գործազրկություն է, խիստ կրճատվել են աշխատավարձերը: <<Իրավիճակը ավելի է սրում ամեն օր 3-4 հազար փախստականների մուտքը Հունաստան: Այդ մարդկանց օգնություն է հարկավոր և Հունաստանը չի կարող թույլ տալ, որ նրանք կործանվեն>>-ասել էր միտրոպոլիտը: Հոգևորականի խոսքով գաղթականներին օգնություն են ցուցաբերում նաև եկեղեցին և հազարավոր մասնավոր անձինք, սակայն սեփական ուժերով Հունաստանը չի կարող դուրս գալ այդ ճգնաժամից , իսկ եթե իրավիճակը չփոխվի, ապա երկրում վիճակը անկայուն կդառնա: << Փախստականների շրջանում մեծ է երեխաների թիվը, ովքեր ստիպված են գիշերել բաց երկնքի տակ: Հույները իրենց առավելագույն ուժերով օգնում են այդ մարդկանց, սակայն նրանց համար անհասկանալի է այդ ամենի նկատմամբ Եվրոպայի անտարբերությունը>>-հայտարարել էր միտրոպոլիտ Արսենին: