Charisma News-ի տեղեկացմամբ` Տեխաս նահանգի Առլինգտոն քաղաքի <<AT &T>> մարզադաշտում տեղի էր ունեցել ԱՄՆ-ում ավետարանական ամենազանգվածային ծառայությունը, որին ներկա էր եղել գրեթե 82հազար մարդ, իսկ 123 երկրներում ավելի քան 350 հազար մարդ ծառայությունը դիտել էր համացանցով կամ հեռուստատեսությամբ: Ավետարանական այս ծառայությունը կազմակերպել և անցկացրել էր Կալիֆորնիա նահանգի Ռիվերսայդ քաղաքի <<Հունձք>> եկեղեցին, որի ավագ հովիվը հայտնի ավետարանիչ Գրեգ Լորին է: Միջոցառման կազմակերպմանը աջակցել էին Տեխաս նահանգի ավելի քան 750 եկեղեցիների հովիվներ, ծառայությունների ղեկավարներ: 2500 մարդուց բաղկացած երգչախումբը ղեկավարել էին քրիստոնյա հայտնի կատարողներ Քրիս Թոմլինը և Լեքրեն : Փառաբանությանը մասնակցել էին նաև <<MercyMe>> և <<Switchfoot>> խմբերը: Քարոզել էր Գրեգ Լորին: Երբ նա ապաշխարության կոչ էր արել, ապա ավելի քան 6300 մարդ դուրս էր եկել դաշտ և կյանքը տվել Հիսուսին: Ծառայության կազմակերպիչների խոսքով մոտավորապես 19 հազար մարդ էլ ապաշխարել էր համացանցով և հեռուստատեսությամբ ծառայությունը դիտելիս: Նշենք, որ <<Հունձք>> եկեղեցին քարոզարշավներ է անցկացնում 1990 թվականից ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում: Այդ ժամանակահատվածում ծառայություններին ներկա է գտնվել 5 միլիոն 347 հազար մարդ, իսկ ավելի քան 450 հազարը կյանքը նվիրել է Հիսուսին: