Good News Productions Intl (GNPI) ծառայության գործընկերները  12 երկրներից միասին տեսահոլովակ են նկարահանել, որում երգում են 117-րդ Սաղմոսը: GNPI-ի մամուլի ծառայության տեղեկացմամբ տեսահոլովակի ստեղծման աշխատանքներին մասնակցել են 12 ազգությունների ներկայացուցիչներ, ովքեր Սաղմոսը երգում են 8 լեզուներով: Տեսահոլովակում ներկայացված  են նաև  այդ ժողովուրդների երաժշտական գործիքները: << Մենք հուսով ենք, որ տեսահոլովակը դրական հույզեր կառաջացնի>>-ասել են  GNPI-ի ներկայացուցիչները: Նշենք, որ GNPI-ն ոչ կոմերցիոն  կազմակերպություն է, որը ամբողջ աշխարհում  Ավետարանը տարածում է զանգվածային լրատվամիջոցների և աստվածաշնչյան թեմաներով  կինոնկարների միջոցով: