Yearly Archives: 2016

Կյանքի իրավունքի պաշտպանության զանգվածային  ակցիա է կայացել Պերուի մայրաքաղաքում

CNA-ի համաձայն`մարտի 12-ին Պերուի մայրաքաղաք Լիմայում  անցկացված կյանքի պաշտպանության  ցույցին մասնակցել էր  ավելի քան 750 հազար  մարդ: Միջոցառումը անցկացվել էր Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի օրհնությամբ: Կարդինալ Խուան Լուիս Տորնեն  ներկաներին կոչ էր  արել  աղոթել ընտանիքի, կանանց համար, որպեսզի վերջիններս հրաժարվեն հղիության արհեստական ընդհատումներ կատարելուց: Կարդինալի խոսքով հղիության ընդհատումներ կատարած  կանայք  ներման կարիք ունեն, քանի որ [...]

By |2016-03-17T12:12:50+04:00March 17th, 2016|Նորություններ|0 Comments

Ֆլորիդա նահանգում հոգևորականությանը և եկեղեցուն  պաշտպանող օրենք է ընդունվել

Charisma News-ի տեղեկացմամբ`Ֆլորիդայի նահանգապետ Ռիկ Սքոթը ստորագրել է թիվ   43 օրենքը, որը հայտնի է << Հովվին պաշտպանող օրենք>> անունով: Այս օրենքը հոգևորականությանը, եկեղեցիներին,  կրոնական կազմակերպություններին և նրանց աշխատակիցներին կպաշտպանի միասեռ զույգերին պսակադրելու կամ որևէ ծառայություն տրամադրելուց  հրաժարվելու դեպքում  համասեռամոլների կողմից  նրանց դեմ հարուցված  քաղաքացիական հայցերից: Օրենքի  նախագիծը մշակել էր Ֆլորիդա նահանգի կոնգրեսական Սքոտ  Պլակոնը: Այսպիսով Տեխասից   [...]

By |2016-03-17T12:10:45+04:00March 17th, 2016|Նորություններ|0 Comments

Եգիպտոսում մուսուլմանները հավանություն են տվել քրիստոնեական տաճարի կառուցմանը

Եգիպտոսի Էլ Մինիա նահանգի Իսմաիլիա բնակավայրում   Հաշտության խորհուրդը   քննարկել էր   քրիստոնյա տաճարի կառուցման հարցը: Խորհրդի կազմում բացարձակ մեծամասնություն են կազմում մուսուլմանները: Քվեարկության  ժամանակ  խորհրդի 49 անդամները հավանություն էին տվել  տաճարի կառուցման գաղափարին:  Բացի դա ընտրել  էին այն հողատարածքը, որտեղ մոտ ապագայում կսկսվի տաճարի շինարարությունը: Եգիպտոսի քրիստոնեական  կազմակերպությունները ողջունել են  Իսմաիլիա բնակավայրում ընդունված այս որոշումը և [...]

By |2016-03-17T12:09:27+04:00March 17th, 2016|Նորություններ|0 Comments

 Գերմանիան կպայքարի հակահրեականության ցանկացած դրսևորման դեմ

Բեռլինում կայացել է   հակահրեականության դեմ պայքարի հարցերին նվիրված միջազգային կոնֆրենաս, որում ելույթ է ունեցել  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա հայտարարել է, որ  Գերմանիայում տեղ չկա   հակահրեականության, ինչպես նաև քսենոֆոբիայի ցանկացած այլ դրսևորումների համար: Կանցլերը շեշտել էր,  որ դա պետք է գիտակցեն  երկրի  բոլոր քաղաքացիները` այդ թվում նաև նորեկները: Կոնֆերանսի ժամանակ քննարկել էին նաև  Գերմանիայի  հրեաների [...]

By |2016-03-16T12:35:21+04:00March 16th, 2016|Նորություններ|0 Comments

Կաթոլիկ եպիսկոպոսը դեմ է ԱՄՆ-ի փոխնախագահին պարգևատրելուն

Ամերիկացի կաթոլիկ եպիսկոպոս  Քևին  Ռոդսը  դեմ է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին  Նոտր Դամ  կաթոլիկ համալսարանի  բարձրագույն պարգևին  արժանացնելուն: Բայդենը հրապարակավ աջակցում է միասեռ ամուսնություններին և հղիության արհեստական ընդհատումներին, ուստի եպիսկոպոսի կարծիքով  նման հայացքներ ունեցող անձը չի կարող  ճշմարիտ կաթոլիկ համարվել: Նոտր Դամ  համալսարանի տնօրենին ուղարկած նամակում Քևին  Ռոդսը  գրել է.  <<Եկեղեցին մշտապես  հիշեցնում է պաշտոնատար [...]

By |2016-03-16T12:33:44+04:00March 16th, 2016|Նորություններ|0 Comments

Մայր Թերեզային սրբերի կարգին կդասեն սեպտեմբերի 4-ին

Reuters-ի տեղեկացմամբ` Մայր Թերեզային սրբերի կարգին դասելու արարողությունը տեղի է ունենալու  ընթացիկ տարվա սեպտեմբերի 4-ին: Այս մասին հայտարարել է Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը կարդինալների հետ հանդիպման ժամանակ : Մայր Թերեզան երանելիների կարգին է դասվել դեռևս 2003 թվականին: Նշենք, որ Մայր Թերեզայի սրբացման գործընթացը սկսվել է նախորդ տարվա դեկտեմբերից:

By |2016-03-16T12:32:30+04:00March 16th, 2016|Նորություններ|0 Comments

ԱՄՆ-ի կոնգրեսը իսլամիստների հանցագործությունները որպես ցեղասպանություն է ճանաչել 

  Ամերիկյան  լրատվամիջոցների տեղեկացմամբ`ԱՄՆ-ի Կոնգրեսի  Ներկայացուցիչների պալատը  բանաձև է ընդունել, որը  խստորեն դատապարտում է Սիրիայում և Իրաքում  << Իսլամական պետություն>>  խմբավորման  գրոհայինների կողմից  քրիստոնյաների  և կրոնական ու ազգային մյուս փոքրամասնությունների հալածանքները: Այդ փաստաթղթին կողմ են քվեարկել 383 կոնգրեսական, դեմ քվեարկող չի եղել: Բանաձևը կոչ է անում իսլամիստ գրոհայինների վայրագությունները ճանաչել  որպես ռազմական,ինչպես նաև  մարդկության դեմ  [...]

By |2016-03-16T12:31:03+04:00March 16th, 2016|Նորություններ|0 Comments

Քրիստոնեության պատմության թանգարան է բացվելու Երուսաղեմում

Մարտի 17-ին  Երուսաղեմում բացվելու  է  մերձավորարևելյան տարածաշրջանում քրիստոնեության ներկայությանը նվիրված թանգարանի առաջին բաժինը: Թանգարանը  գործում է Հին Երուսաղեմում գտնվող ֆրանցիսկյան  վանքում: Թանգարանը  կազմված է  հնագիտական գտածոների, պատմական նյութերի և փաստաթղթերի բաժիններից: Այցելուները  կարող են ծանոթանալ  Սուրբ երկրում  քրիստոնեության պատմությանը `սկսած  աստվածաշնչյան ժամանակներից մինչ օրս: Առաջին բաժինը կոչվում է  << Via Dolorosa >>` այսինքն  << Վշտի [...]

By |2016-03-16T12:38:10+04:00March 16th, 2016|Նորություններ|0 Comments
Go to Top