Միսսիսիպի նահանգում հոգևորականներին թույլատրել են հրազեն կիրառել ինքնապաշտպանության նպատակներով
Ամերիկյան Միսսիսիպի նահանգի խորհրդարանի վերին պալատը` Սենատը հաստատել է օրինագիծը, համաձայն որի հոգևորականներին թույլատրվում է հրազեն կիրառել ինքնապաշտպանության նպատակներով: Այս հարցը լրջորեն սկսեցին քննարկել Հարավային Կարոլինա նահանգի Չարլստոն քաղաքի եկեղեցում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ եկեղեցական ծառայության ժամանակ հանցագործը հրազենային կրակոցով սպանել էր եկեղեցու հովվին և հինգ հավատացյալների: << Եկեղեցու ինքնապաշտպանությունը Աստծուց տրված իրավունքն է>>-հայտարարել [...]







